Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնյան եւ Նյույորքյան բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0.70%-ով՝ հասնելով մեկ բարելը 51.32 դոլարի: Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի փետրվարի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, նվազել են 0.70%-ով եւ կազմել 54.09 դոլար՝ մեկ բարելի դիմաց