26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկու տեղից վիրավոր, բեկորները մարմնի մեջ. Ազատը մինչև վերջ հերոսաբար կռիվ է տվել

Այսօր քառօրյա պատերազմում նահատակված անմահ հերոս՝ Ազատ Սիմոնյանի ծննդյան օրն է, նա կդառնար 20 տարեկան։
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԱԶԱՏ ՍԻՄՈՆՅԱՆ․․․․ Ջաբրաիլում ամեն մի անցորդ հպարտությամբ էր տալիս Քո անունը հերոս ջան, տիկին Էվելինան դեռ չի հավատում, որ այլևս նրանց հետ չես….. սա Ազատիս նվերն է թոռանս, արցունքն աչքերին պատմում էր տիկին Էվելինան երբ նրանց տանն էի Ջաբրաիլում:

Երկու տեղից վիրավոր, բեկորները մարմնի մեջ. Ազատը մինչև վերջ հերոսաբար կռիվ է տվել …
Շարքային Ազատ Սիմոնյանը 19 տարեկան էր: Ապրիլի 1-ին զանգել է մորը. «Մամ ջան, ես լավ եմ, Ձեզ շատ եմ սիրում, քուրիկներին կհամբուրես, ես գնում եմ դիրքեր, այստեղ կապ չկա, չանհանգստանաք»,- երիտասարդի վերջին խոսքերն էր…

Ազատի տունը հեռու է, այնտեղ՝ նրա տան մեջ մայրը չկա, բայց ինչպես հերոսն էր իր ֆեյսբուքյան էջում գրել՝ որդու կարոտից լացում է, այս անգամ նրա աճյունի մոտ: Ազատը մահացավ առաջին գծում, մահացավ ինչպես մեզնից ոչ մեկ չէր ցանկանա մահանալ, մահացավ ցավերի մեջ, բայց մահացավ հերոսաբար:
Ազատն օժտված էր անսահման հայրենասիրությամբ: Գիտեր հավատալ: Ու հենց այդ հավատից էր սնունդ առնում իր հոգին, որ չէր երկնչում ո՛չ ոտնձգությունից, ո՛չ դավերից:
Այդ հավատն էր, որ թեկուզ վիրավոր, բայց մարտի էր տանում նրան, մի վերջին մարտի դեռ նոր սկսվող կյանքի պայքարում…
«Հոգիս տխուր է, սիրտս ալեկոծ, կյանքս կանգնել է առաջ չի գնում: Կարոտն է խեղդում կոկորդիս կանգնած, աչքերս տխուր տունս են փնտրում»,- գրել էր նա:
Ցավոք նա տուն եկավ, բայց եռագույնով ծածկված….
Ափսոս, որ լավագույններրը հեռանում են մեզանից….հավերժ փառք ու խոնարհում Ձեզ ՏՂԵ՜ՐՔ․․․․․․․․․․․․․․․․

Արմինե Կարախանյանի ֆեյսբուքի գրառումը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ