Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցելով, փորձեք որոշակի լուծումներ գտնել և բավարարել տաքսու վարորդների խնդրանքը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ շարունակվում է հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման, ինչպես նաև մայթերում և կամարանցումներում ավտոմեքենաների կայանման դեպքերը բացառելու ուղղությամբ: Քաղաքապետը ոլորտի պատասխանատուների ուշադրությունն է հրավիրել վերջին շրջանում տաքսու վարորդների կողմից կրկին բարձրացվող անվճար կայանատեղիների տրամադրման խնդրին: […]