26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ–ռուսական միավորված զորախմբի ստեղծումն անուղղակիորեն առնչվում է նաև Արցախին

«Հայ–ռուսական միավորված զորախմբի ստեղծումը մինչեւ այս տարվա ապրիլը գոյություն ունեցող հավասարակշռության խախտումը վերացնելու փորձի մի մասն է», –   այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Քաղաքագետը շեշտեց՝ Հայաստանն անվտանգության այլընտրանք  չունի։ «Եվրամիությունը մեր անվտանգությունն ապահովում է ՆԱՏՕ–ի միջոցով, իսկ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է, վերջ։ Գործող անվտանգության համակարգն ուրիշով փոխարինել հնարավոր չէ»,– շեշտեց  Իսկանդարյանը։

քաղաքագետը նշեց՝ վատսհ է,  որ հայ–ռուսական միավորված զորախմբի ստեղծումը Հայաստան–Ռուսաստան նորմալ փոխգործակցության արդյունք է։ «Դա չի կարող ուղղակիորեն վերաբերել Ղարաբաղին, քանի որ դա ուրիշ պետություն է։ Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ։ Սակայն բացարձակապես պարզ է, որ Ղարաբաղի անվտանգությունն ապահովում է Հայաստանը։ Իսկ որտեղի՞ց Ղարաբաղին զենք, ի՞նչ ճանապարհով է այն հասնում Ղարաբաղ։ Երեւի թե կան ինչ–որ ձեւաչափեր, որոնք կապ ունեն հայ–ռուսական հարաբերությունների հետ»,– նշեց  Ալեքսանդր Իսկանդարյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ