17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 24, 2016

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել ձյան մեջ

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 02.08-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Kia Rio» մակնիշի […]

Բեռլինի ահաբեկչության հեղինակը սպանվել է /ֆոտո/

Իտալական Միլան քաղաքում փոխհրաձգության արդյունքում սպանվել է Բեռլինի ահաբեկչության հեղինակ, Թունիսի քաղաքացի Անիս Ամրին։ Այդ մասին Reuters գործակալությանը տեղեկացրել է իր աղբյուրը իտալական հատուկ ծառայություններում։   Հիշեցնենք, որ օրերս բեռնատարը մխրճվել է Բեռլինի Սուրբծննդյան տոնավաճառ։ Արդյունքում 12 հոգի մահացել է, կա 48 վիրավոր։  

Աղոթքի զորության գիտական ապացույցները

Աղոթքը առողջ հոգեկան և ֆիզիկական կյանքի երաշխիք է։ Նշանավոր ամերիկացի հոգեբույժ Ջ. Տ. Ֆիշերը իր կյանքի վերջում գրել է. «Եթե, առանց որևէ բացառության, վերցնենք նշանավոր հոգեբանների ու հոգեբույժների բոլոր հեղինակային հոդվածները` հոգեկան առողջության, հիգիենայի մասին, դրանք լավ կրճատենք ու մաքրենք անհեթեթությունից, այսինքն թողնենք միայն բուն էությունը և, եթե աշխարհի ամենատաղանդավոր բանաստեղծը կարողանա համառոտ մեկնաբանել գիտության […]

Սիրիայում 3 նպատակ ենք հետապնդում․ Թուրքիայի արտգործնախարար

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայի Ջիդդե քաղաքում տեղի ունեցող «Իսլամական համագործակցություն կազմակերպության» անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների արտահերթ նիստում անդրադարձել է սիրիական ճգնաժամին: Ըստ թուրքական «Kanalb» լրատվական կայքի` Թուրքիայի արտգործնախարարը իր խոսքում նշել է, որ ստեղծված պայմաններում Թուրքիան Սիրիայում 3 նպատակ է հետապնդում. «Նախ պետք է Սիրիայում հրադադար հաստատվի, ապա պետք է փրկել […]

Վանոյի գործով Արմեն Տեր-Սահակյանը լրիվ թուլացել է

Արդեն 25-րդ  օրն է Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը գտնվում է հացադուլի մեջ: Արդեն հայտնել ենք, որ դատապարտյալը պահանջում է հանդիպում ՀՀ  Նախագահի վերահսկողական ծառայության պետ  Ֆելիքս Ցոլակյանի հետ: «Հայրս լրիվ թուլացել է, արդեն ոտքի վրա չի կարողանում կանգնել: Իրեն շատ վատ է զգում, բայց դեռ արձագանքի է սպասում: Իր ընտանիքը […]

Զինվորներին Արցախ տեղափոխող ավտոբուսն այրվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 23-ին, ժամը 15.55-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Երասխավան գյուղի մոտակայքում այրվում է ավտոբուս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երեւան-Երասխ ավտոճանապարհի 69-րդ կմ-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.24-ին, մարվել` 16.50-ին: Այրվել է զինվորներին Արցախ տեղափոխող «Mitsubishi Rosa» մակնիշի 23 OU 437 համարանիշի ավտոբուսն՝ […]

Մխիթարյանն ապաքինվել է. երկու օրից նա խաղադաշտ դուրս կգա

 Հենրիխ Մխիթարյանն արդեն կազդուրվել է: Նա խաղադաշտ դուրս կգա և կմասնակցի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սանդերլենդ»  խաղին: Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սանդերլենդ» խաղը կկայանա դեկտեմբերի 26-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 19:00-ին: Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածքի պատճառով բաց է թողել նախորդ 2 հանդիպումները: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած վերջին 4 խաղերում Հենրիխը դարձել է 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:

Նախարարի հագուստի մեջ փոքր դետալներ կշտկեի.ոճաբան /վիդեո/

Ոճաբան Արամ Նիկոլյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրուցում անդրադարձավ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ոճին: «Ես որպես ոճաբան  նախարարի հագուստի մեջ փոքր դետալներ կշտկեի»,-նկատեց Արամ Նիկոլյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Յուրի Լուժկովը շտապ տեղափոխվել է հիվանդանոց

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը նախօրեին շտապ տեղափոխվել է հիվանդանոց։ Մամուլում լուրեր տարածվեցին, որ Լուժկովը Մոսկվայի պետական համալսարանում հանդիպման ժամանակ հանկարծակի կորցրել է գիտակցությունը։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ Լուժկովը կլինիկական մահ է տանում, վիճակը ծայրահեղ ծանր է։ Սակայն այսօր Լուժկովը անձամբ է մեկնաբանել իր վիճակի վերաբերյալ լուրերը։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Լուժկովը նշել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի