18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 24, 2016

Րաֆֆու փողոցում մեքենա է այրվել

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 03.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում՝ մրգի շուկայի տարածքում, այրվում է մրգով բարձված բեռնատար ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.34-ին, մարվել՝ 04.12-ին: Ամբողջությամբ այրվել է «Ford Transit» մակնիշի GO NK-930-NK պետհամարանիշով (վարորդ՝ Լ. Ղ., Վրաստանի Հանրապետության […]

Դեկտեմբերի 26-ին «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 26-ին ` ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: ԹԵՄԱ՝  2016թ. գյուղատնտեսական տարվա ամփոփում. կրծողների վնասակար հետեւանքները բերքատվության վրա.  2017թ. հնարավոր  գյուղատնտեսական կանխատեսումներ  եւ զարգացումներ:   Դեկտեմբերի 26-ին ` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի  Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: ԹԵՄԱ՝    2016թ. տնտեսական տարվա ամփոփում. 2017թ.  հնարավոր տնտեսական […]

Աշխարհում հայ ֆեդայու նման զորավոր մարդ չկա. Արմեն Գեորգեն բանակի մի մասն է /վիդեո/

«Հայաստանը իմ համար շատ թանկ է ու ես թողել եմ ամեն բան , որ իմ երկրում ապրեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց լիբանանահայ Արմեն Գեորգը: Արմենը խոհարար է և Երևանում ստեղծել է իր փոքրիկ բիստրոն, որտեղ հատուկ բաղադրատոմսերով արևելյան կերակրատեսակներ է պատրաստում: «Կարևորը սիրով եմ պատրաստում և իմ հայրենիքում: Ես հպարտ եմ, որ Հայաստանի զավակները այս […]

Viber-ով հաղորդագություն ուղարկելը դարձավ սպանության պատճառ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 24-ամյա Մհեր Հովհաննիսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 22-ին Խորենացի փողոցի 2-րդ փակուղու թիվ 18 հասցեի մոտից նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել Մ. Հովհաննիսյանն ու 31-ամյա Ահարոն Ասիրյանը։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ […]

ԻՊ-ի կողմից մահապատժի ենթարկված թուրք զինվորները մեղադրել են Էրդողանին ու նրա կուսակցությանը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ողջակիզել են երկու թուրք զինվորների, ևս երկու զինվոր գնդակահարվել է: Այս դաժան մահապատժի տեսարանները հրապարակվել են սոցցանցերում ԻՊ-ին պատկանող էջերում: Տեսագրությունը բուռն զայրույթ է առաջացրել սոցցանցերի օգտատերերի շրջանում: «Twitter»-ում հրապարակված տեսանյութերի մի մասը արդեն հեռացվել է: Նշենք, որ մահապատժի ենթարկվածները թուրք զինվորներ Սերդար Թաշն ու Ֆեթհի Շահինն են, որոնք ԻՊ-ի կողմից […]

Ինչո՞ւ է նվազել էլէներգիայի սպառումը. Ժողովուրդ

Պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք, որ այս տարվա նոյեմբերին էլեկտրաէներգիայի արտադրությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 7.4 տոկոսով նվազել է: Եվ սրան զուգահեռ՝ հիշեցնենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել 2017-ի փետրվարի 1-ից էլէներգիայի սակագինը 1 դրամ 22 լումայով նվազեցնելու մասին: Իսկ ինչո՞վ է պայմանավորված արտադրության նվազումը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, թվարկելով էլեկտրաէներգիայի […]

Նախընտրական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում. Հայկական ժամանակ

«Նախընտրական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում. առաջադարվելու ցանկություն ունեն «Ավշարի» գործարանի սեփականատերեր Արայիկ և Արամայիս Գրիգորյան եղբայրները: ՀՀԿ-ում դեռ չեն որոշել՝ որն ինչ ընտրակարգով է առաջադրվելու: Կառավարության փոփոխությունից հետո Արամայիս Գրիգորյանն ազատվեց բնապահպանության նախարարի պաշտոնից, և կարծիք կար, որ նա կնշանակվի Արարատի մարզպետ, բայց այդպես չեղավ: Իսկ Արայիկ Գրիգորյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել […]

Ինտենսիվ խախտումներ են արձանագրվել «СВД» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից. ԼՂՀ ՊՆ

Դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 350 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել «СВД» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից /94 կրակոց/: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնպահ են […]

ՀՀԿ-ին անդամակցելու կարիք չի տեսնում. Ժողովուրդ

Արդեն երեք ամիս մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Ամիրյանից «ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց. նախքան նախարարի աթոռը զբաղեցնելը, սկզբունքորեն դեմ էիք արտահայտվել որեւէ քաղաքական միավորի անդամակցելու մասով հնչած հարցին, բայց վերջերս հայտարարեցիք, որ մտածելու ժամանակ ունեք: Ի՞նչ փոխվեց, հնարավո՞ր է, որ մինչեւ ապրիլ անդամակցեք ՀՀԿ-ին: Ի պատասխան մեր հարցի՝ Արմեն Ամիրյանը նշեց. «Այս պահի դրությամբ ես դեռ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի