Թե՛ դեպի Եվրասիա եւ թե՛ դեպի Եվրոպա
Իրանյան բարձրագույն մակարդակով մեր երկիր կատարված այցելությունը ինչպես քաղաքական, այնպես նաեւ տնտեսական առումով ռազմավարական մեծ նշանակություն ունի եւ բնականաբար չի սահմանափակվում արձանագրային արարողակարգային կամ ընթացիկ աշխատանքային հանդիպումների ճշտած օրինաչափություններում: Խորքում ապամեկուսացման ճամփան բռնած Իրանի առաջին կարեւոր դրսեւորումն էր սա, որ որքան Իրան-Հայաստանի Հանրապետություն, նույնքան եւ ավելի Իրանի` դեպի արտաքին աշխարհ եւ Արեւմուտք նոր ուղղությունների նվաճման […]