27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թե՛ դեպի Եվրասիա եւ թե՛ դեպի Եվրոպա

Իրանյան բարձրագույն մակարդակով մեր երկիր կատարված այցելությունը ինչպես քաղաքական, այնպես նաեւ տնտեսական առումով ռազմավարական մեծ նշանակություն ունի եւ բնականաբար չի սահմանափակվում արձանագրային արարողակարգային կամ ընթացիկ աշխատանքային հանդիպումների ճշտած օրինաչափություններում:

Խորքում ապամեկուսացման ճամփան բռնած Իրանի առաջին կարեւոր դրսեւորումն էր սա, որ որքան Իրան-Հայաստանի Հանրապետություն, նույնքան եւ ավելի Իրանի` դեպի արտաքին աշխարհ եւ Արեւմուտք նոր ուղղությունների նվաճման նախադրյալներն է պարփակում:

Ապամեկուսացվող Իրանի առաջին դուռն է ՀՀ-ն, ոչ անպայման միայն դեպի ԵՏՄ. փաստորեն Ռուհանիի այցելության երկրորդ եւ երրորդ հանգրվաններն են Ղազախստանն ու Ղրղզստանը: Սա նշանակում է, որ դեպի ԵՏՄ նախադուռը Իրանի համար աշխարհագրականորեն եւ տարանցիկ հանգամանքի բոլոր հատկանիշերով մեր հանրապետությունը իր դիրքով նոր կարգավիճակ ստանալու տվյալները սկսում է ամբողջացնել:

Այս հանգամանքը հավանաբար մեկուսացման վիճակում գտնված պահին էլ կարող է աշխատել եւ որոշ առավելություններ ձեռք բերել ինչպես Իրանի, այնպես նաեւ ՀՀ-ի համար:

Խնդիրը ավելի հեռահար է ու հեռանկարային` նաեւ հետեւյալ բացատրությամբ: Իրանը ցամաքային առումով դեպի Սեւ ծով դուրս գալու եւ այնտեղից նաեւ դեպի Եվրոպա դարձյալ առաջին դուռը, որից պիտի մուտք գործի, անմիջականորեն տեսնում է ՀՀ-ը: Հայաստանյան այս տարանցիկությունը եզակի հանգամանք է Իրանի իրողական ապամեկուսացման գործընթացում:

Հայաստանի Հանրապետությունը Պարսից ծոցը Սեւ ծովին կապող ցամաքային կամուրջ է եւ իբրեւ այդպիսին իրանյան ապրանքաշրջանառության դեպի Արեւմուտք հունավորման անշրջանցելի ուղի  է հանդիսանում:

Հայկական լրատվադաշտում որոշ հիմնավորումներով նկատելի դարձան ռուսական գործոնի բացասական ազդեցության մասին տեսակետներ Իրան-ՀՀ հարաբերությունների սերտացման թափը կասեցնելու կամ դանդաղեցնելու առումով:

Բնականաբար չի բացառվում, որ հատկապես գազի մատակարարման ուղղությամբ ռուսական գործոնը աշխատած լինի իրանյան գազատար խողովակների տրամաչափերի սահմանափակման համար: Այսուհանդերձ չափազանցված պիտի լինի ներկայացնելը այն, որ ռուսական ճնշումով եւ հայկական կողմի մեղքով է, որ նման բարձր մակարդակի այցելությունը ձգձգվել է եւ միայն այսօր է, որ տեղի է ունենում:

Միջպետական հարաբերությունները երկկողմանիորեն նպաստավոր կլինեն եւ դրանց մակարդակների աստիճանի բարձրացումները քաղաքական համատեղ նպաստավոր պահի ընտրության հետ առնչվել են սերտորեն:

Իրանը պետք է սպասեր ապամեկուսացման միջազգային որոշումներին (թեկուզ պարանաձգվող եւ դանդաղող), որպեսզի իմաստ ունենար մեր երկրի վրայով հասնելու Սեւ ծով եւ դուրս գալու դեպի Եւրոպա: Պատժամիջոցների ենթարկված եւ դեպի Եւրոպա ելքը արգելված Իրանի համար նախապես այդքան նշանակություն պիտի չունենար Հայաստանի տարանցիկությունը:

Ամենայն հավանականությամբ այդքան անարգել պիտի չլինի Իրանի ապրանքաշրջանառությունը Հայաստանի վրայով դեպի Եվրոպա ուղղորդելը: Բայց միտումները հստակ են, եւ Իրանը ապամեկուսացման ընթացքի մեջ է, որի  համար էլ հետզհետե շեշտվում է ՀՀ-ի նշանակությունը իբրեւ կարեւորագույն, անշրջանցելի կամուրջ:

Ի դեպ, նրանք, ովքեր հետեւում էին հայ-իրանական հարաբերությունների ընթացքին, նկատած պիտի լինեին, թե պատժամիջոցների մեղմացումից հետո հայկական կողմը որքա՛ն աշխուժորեն ձեռնամուխ եղավ տնտեսական (թե տնտեսաքաղաքական) հարաբերությունների աշխուժացմանը: Մի շարք հայ պաշտոնատարներ իրար հետեւից մեկնեցին Թեհրան: Պետք է նշել, որ այս երեւույթում նկատելի էր նաեւ Իրանում ՀՀ դեսպանի ներդրումը: Անշուշտ համարժեք է եղել նաեւ Իրանի իշխանությունների արձագանքը:

Եւ ահա ականատես ենք կատարված աշխույժ աշխատանքի արդյունքին:

Միջպետական հարաբերությունները երկկողմանիորեն ընկալելի շարժառիթներով կաշխատեն, կզարգանան եւ կհասնեն բարձրագույն մակարդակների: Հիմա Իրանի ապամեկուսացման եւ ՀՀ-ի կարեւոր կամուրջի դեր ստանալու հանգամանքի ստանձնման նախապատրաստությունն է:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ