27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վանոյի գործով Արմեն Տեր-Սահակյանը լրիվ թուլացել է

Արդեն 25-րդ  օրն է Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը գտնվում է հացադուլի մեջ:

Արդեն հայտնել ենք, որ դատապարտյալը պահանջում է հանդիպում ՀՀ  Նախագահի վերահսկողական ծառայության պետ  Ֆելիքս Ցոլակյանի հետ:

«Հայրս լրիվ թուլացել է, արդեն ոտքի վրա չի կարողանում կանգնել: Իրեն շատ վատ է զգում, բայց դեռ արձագանքի է սպասում: Իր ընտանիքը խնդրում է, որ դադարեցն հացադուլը, որովհետև նա մեզ առողջ է հարկավոր»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տեր-Սահակյանի որդին:

Որդին փոխանցեց նաև հոր խնդրանքը.« Նոր տարի է ու իմ ընտանիքն էլ պետք է նստի տոնական սեղանի շուրջ: Ուզում եմ բոլորը ուրախ լինեն»:

Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը 20 տարի եւ ավել պատիժը կրելուց հետո դիմել էր դատարան` պահանջելով վերացնել պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցով միջնորդագիր ներկայացնելը հետաձգելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի որոշումը:

«Ես արդեն պատժվել եմ ու չեմ կարող հասարակության համար վտանգ ներկայացնել:Արդեն լուրջ տարիք ունեմ՝ 51 տարեկան եմ ու վատառողջ: Ուզում եմ օդ շնչել ու օրենքի սահմաններում եմ դիմել»,-մեզ ուղղված նամակում գրել էր ցմահ դատապարտյալը:

Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը Հանրապետության նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի մերձավոր շրջանակներից էր, ով բանդայի պարագլուխ է եղել և 1998թ-ին սպանությունների, զինված բանդայի կազմավորման համար մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման է դատապարտվել։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ