07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սիրիայում 3 նպատակ ենք հետապնդում․ Թուրքիայի արտգործնախարար

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայի Ջիդդե քաղաքում տեղի ունեցող «Իսլամական համագործակցություն կազմակերպության» անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների արտահերթ նիստում անդրադարձել է սիրիական ճգնաժամին: Ըստ թուրքական «Kanalb» լրատվական կայքի` Թուրքիայի արտգործնախարարը իր խոսքում նշել է, որ ստեղծված պայմաններում Թուրքիան Սիրիայում 3 նպատակ է հետապնդում.
«Նախ պետք է Սիրիայում հրադադար հաստատվի, ապա պետք է փրկել այն մարդկանց, ովքեր Սիրիայում այժմ ծանր կացության մեջ են հայտնվել: Եվ վերջին 3-րդ նպատակը այն է, որ  հումանիտար օգնություն տրամադրվի խաղաղ բնակչությանը»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ այս նպատակները իրականացնելուց հետո միայն պետք է անցնել ճգնաժամին քաղաքական լուծում տալուն:
Անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ երկրի իշխանության ղեկին մնալ-չմնալու հարցին, Չավուշօղլուն, մասնավորապես, հիշատակելով  Ժնևում տեղի ունեցած բանակցությունները, նշել է, որ դրանց ընթացքում Սիրիայի իշխանությունների դիրքորոշումը պարզ էր և այն իրենցից ենթադրում էր պահպանել Ասադի իշխանությունը: Սակայն ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարի` կարևոր է նաև սիրիական ընդդիմության կարծիքը, որը համակարծիք է Թուրքիայի այն դիրքորոշման հետ, որ Սիրիայի ներկայիս նախագահը պետք է հեռանա իշխանությունից:
Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ