18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 22, 2016

Շահագործման հանձնվեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շախմատի դպրոցը

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ մասնակցել է մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կառուցված շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի հանդիսավոր բացմանը: Երևանի քաղաքապետարանի 2016թ. ծրագրով Հրանտ Դինքի անվան հ.44 դպրոցի 2-րդ մասնաշենքում կառուցված շախմատի դպրոցում պատանի շախմատասերների համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Քաղաքապետը Տարոն Մարգարյանը պատասխանատուների […]

Որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ապարանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունու, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ռոհանիի այցը կարեւոր էր

Նախօրեին պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստանում էր Իրանի նախագահ Հասան Ռուհանին։ Մեկնաբանելով Ռոհանիի այցը՝ այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իրանագետ Արտյոմ Տոնոյանը նշեց, որ այս այցը մի քանի առումով կարեւոր է։ Նա կարեւորեց նախագահների՝ համատեղ հայտարարությունը, որով ընդգծվեց տնտեսական հարաբերությունների զարգացումը: «Խոսվում էր հատկապես Պարսից ծոց, Սև ծով միջանցքի մասին, որտեղ […]

Շարմազանովը թեյ հյուրասիրեց կին պատգամավորներին ու լրագրողներին

Ազգային ժողովը քննարկում է «Կառավարության և զարգացման ֆրանսիական գործակալության» միջև ստորագրված միջազգային համաձայնագիրը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հորդորեց ուշադրություն դարձնել այս օրերին շուկային, որտեղ գներն աննախադեպ բարձրացել են: «Այսօր միայն 13 նամակ ենք ստացել, քաղաքացին պարտքով էլ լինի, Նոր տարին պիտի նշի, ու Տնտեսական հանձնաժողովը պետք է ուսումնասիրություն անի ու տեսնի, որ եռապատիկ թռել են […]

Սխալ է /վիդեո/

«Ապօրինի հարստացման քրեականացման կապակցությամբ քաղաքական կամքի թեմայից խոսելը սխալ է եւ անազնիվ»,-այսօր հրավիրված  ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ «Անհրաժեշտ են մեխանիզմներ, որպեսզի օրենքը լիարժեք գործի։ Մենք չենք ասել, որ վաղվանից օրենքն ուժի մեջ կմտնի, որպեսզի մեզ չմեղադրեն դիվիդենտ հավաքելու մտադրության մեջ։ Ոչ, դրա համար մի քանի օղակ է պետք»,– ընդգծեց նախարարը։  Արփինե […]

ՀՀԿ-ն որևէ մեկին տանիք չի տալիս

«Ես ծնվել եմ խորհրդային երկրում, բանվորի ընտանիքում, երբեք ոչ մի անգամ որևէ մեկը չի կարող ասել, թե ես փնտրել եմ ինձ համար տանիք, նման բան ինձ մոտ չկա, իմ տանիքն իմ երկիրն է: Իհարկե, երկրում կան խնդիրներ, ու մարդիկ կան, որ շրջանցում են օրենքը, ինչպես հանձնաժողովը շրջանցեց այդ օրենքը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց […]

«Սպասելիքներն արդարացվեցին»

  Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում,  ամփոփելով Իրանի նախագահ Հասան Ռուհանիի այցը Հայաստան,  իրանագետ Վարդան Ոսկանյանն ասաց՝ ձեռքբերումները եղել են թե քաղաքական դաշտում, թե տնտեսական և թե  մշակութային: Բանախոսը շեշտեց՝ այս այցը չափազանց կարևոր էր Հայաստանի և Իրանի հարաբերություններին նոր որակ հաղորդելու առումով: Արդարացրեցին  բոլոր սպասելիքները, որոնք առկա էին թե հասարակության մեջ, թե քաղաքական ու […]

Վիկտոր Սողոմոնյանը՝ Քոչարյան-Օհանյան համագործակցության լուրերի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 2rd.am կայքում հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է. «Այսօր մամուլում շրջանառության մեջ է դրվել մի տեղեկություն, համաձայն որի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործողությունները իբր ուղղորդվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այդ տեղեկությունը բացարձակապես հիմնազուրկ է և չի համապատասխանում իրականությանը: Ակնհայտ է, որ նման «լուրեր» հորինողները, ովքեր, ցավոք սրտի, շարունակում են գործել […]

Մոսկվայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել հայազգի երիտասարդի նկատմամբ /վիդեո/

Մոսկվայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել հայազգի գործարար Կարեն Գուբասարյանի եւ նրա ընկերոջ՝ Ալեքսանդր Լոմովի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են երիտասարդին վրաերթի ենթարկելու մեջ, ինչը հանգեցրել է տղայի մահվան։ Ողբերգությունը տեղի է ունեցել դեռ դեկտեմբերի 13-ին։ Mercedes G 63 AMG մեքենան վրաերթի է ընթարկել 27-ամյա Յուրի Կարպովին։ Մեքենան պատկանում է 28-ամյա հայազգի գործարարին, նա «Նեվա» շինարարական ընկերության սեփականատերն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի