15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 22, 2016

ԼՂՀ Ազգային ժողովն ընդունել է 2017թ.-ի պետական բյուջեն

ԼՂՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին գումարել է հերթական լիագումար նիստը: Ողջունելով ներկաներին՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ մի քանի օր անց՝ դեկտեմբերի 28-ին լրանում է Արցախի անկախ պետականության տարեգրության համար ոչ պակաս կարևոր մի իրադարձության՝  առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունների 25 ամյակը: Այնուհետև խորհրդարանն անցել է Հանրապետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի, դրան ուղեկցող օրինագծերի […]

Սուրեն Կարայանը դրական է համարում /վիդեո/

Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու 2 տարին տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը համարում է դրական. «Գլխավոր պատճառն այն է, որ արտահանումները դեպի ԵՏՄ անդամ երկրների շուկա աճել է»: Անդրադառնալով՝ վարչապետի պաշտոնավարման 100 ին Կարայանը  նշեց, որ  Կարեն Կարապետյանի տված խոստումները իր ոլորտի մասով իրականացել են: Մանրամասները՝ տեսանյութում:

‹‹Թե Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, թե ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեցին Ադրբեջանի ահաբեկչական բնույթը››. ԱԺ փոխնախագահ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար  Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին: ՀՀ ԱԺ փոխնախագահն իր ցավակցությունն է հայտնել ռուսական կողմին՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի ահաբեկչական սպանության կապակցությամբ:  Էդուարդ Շարմազանովը […]

Թուրքական թերթը Ռոհանիի հայաստանյան այցը համարում է պատասխան՝ Իսրայելի հետ Ադրբեջանի մերձեցմանը

Թուրքական առաջատար թերթն անդրադարձել է տարածաշրջանի երկրների բարդ հարաբերություններին: «Milliyet» պարբերականի կայքում տեղ գտած հոդվածի համաձայն՝ չնայած Ադրբեջանի կառավարության բոլոր ջանքերին՝ Իրանը հրաժարվել է Ադրբեջանին հեռահար հրթիռներ վաճառել:  Իրանի այս որոշումը նպաստել է Ադրբեջանի և Իսրայելի մերձեցմանը: «Ադրբեջանի և սիոնիստական Իսրայելի միջև հաստատված մտերիմ հարաբերությունները լրջորեն մտահոգել են հարավային հարևան Իրանին», -գրում է աղբյուրը՝ հավելելով, […]

Մենք մեր փողն ենք ուզում. «Գլաս Ուորլդ Քամփնի»-ի աշխատակիցներ

Բյուրեղավանի ապակե տարաների «Գլասս  Ուորլդ Քամփնի» ընկերության աշխատակիցներն իրենց աշխատավարձերն ստանալու հույսը կապում են ՀՀ վարչապետի հետ: Ընկերության մի քանի տասնյակ նախկին աշխատակիցները այսօր Կառավարության շենքի մոտ էին: Աշխատակիցների փոխանցմամբ՝ ընկերությունը  պարտք է ավելի քան 5 ամսվա աշխատավարձ: «Մարդ կա 1 միլիոնից ավելի ստանալիք ունի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին բողոքող քաղաքացիները: Գործարանն արդեն մեկ տարի է՝ սնանկացել […]

Եթե մեր կյանքում լավ բան լինի, մենք պետք է զարմանանք. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախագծի հիմնական զեկուցող Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանից հետաքրքրվեց, թե ինչ սկզբունքով են ներկայացվում ֆինանսական ցուցիչները: Պատգամավորը գտնում է, որ նման պատասխանները, թե այս պահին ձեռքի տակ թիվ չունի, 2 պատճառ կարող են ունենալ` կամ լավ չի պատրաստվել […]

Արման Թաթոյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Այցի շրջանակներում Պաշտպանը եւ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին եւ վերջինիս հետ քննարկել մարզում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ քաղաքացիների` այդ խնդիրներին առնչվող անհատական բողոքները: Այնուհետեւ Պաշտպանը Գավառի պետական համալսարանում քննարկում է ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետդումայի պատվիրականությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստի անցկացման նպատակով: Հանրապետության Նախագահը կարևորել է ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունների և փոխգործակցության հետևողական […]

Մի խաթարեք բարեգործ հայրենասերի Ձեր բարի համբավը․ Բաց նամակ Սամվել Կարապետյանին

Հարգելի պրն․ Կարապետյան, Ձեր պատասխանը մեր բաց նամակին, վկայում է այն մասին, որ հետևում եք Նաիրիտի շուրջ ծավալվող անցուդարձին, անտարբեր չեք այդ հարցում, ինչի համար շնորհակալ ենք։ «Անկախ հետագա զարգացումներից, համապատասխան մարմինների կողմից ընդունվող որոշումներից՝ հավաստիացնում եմ, որ  «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ կերպ չի խոչընդոտի Նաիրիտ գործարանի հնարավոր առողջացմանը կամ խնդրի այլ՝ որևէ առումով դրական հանգուցալուծմանը»։ Ձեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի