15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե մեր կյանքում լավ բան լինի, մենք պետք է զարմանանք. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախագծի հիմնական զեկուցող Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանից հետաքրքրվեց, թե ինչ սկզբունքով են ներկայացվում ֆինանսական ցուցիչները: Պատգամավորը գտնում է, որ նման պատասխանները, թե այս պահին ձեռքի տակ թիվ չունի, 2 պատճառ կարող են ունենալ` կամ լավ չի պատրաստվել այսօրվա զեկուցմանը, կամ էլ թիվն այնքան վախենալու է, որ չի ցանկանում հրապարակել:

«Հոկտեմբերին Ֆինանսների նախարարն արդեն իսկ հայտարարել է 60 մլրդի մասին: Եթե հաշվի առնենք, որ հոկտեմբերի վիճակագրական տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը մինուս 8 է գնացել, որը ոչ մի տեղ չէր կանխատեսվել, ապա էդ 100 մլրդ դրամի գնահատականը կարող է պարզվի` մեղմ գնահատական է»,- ասաց Փաշինյանը: Պատգամավորը հիշեցրեց, որ 2016 թվականի բյուջեի նախագծում գրված է, որ ՀՀ-ն վերցնելու է 443 մլն դոլարի վարկ: Փաշինյանը շեշտեց, որ 2017 թվականի բյուջեի նախագծում ասվում էր, որ 2016 թվականին մենք ստանալու ենք 550 մլն դոլարի վարկ:

Փոխնախարարը պատասխանեց, թե ՀՀ ընդհանուր պետական պարտքը 2016-ի համար լինելու է ՀՆԱ 55.5 տոկոս: «Կենտրոնական բանկի պարտքը ՀՆԱ-ում լինելու է 4.8 տոկոս, այսինքն, եթե 4.8 տոկոս հանում ենք, գալիս է Ֆինանսների նախարարի ասած 50.4 տոկոսը: ՀՆԱ-ի մեջ ներքին պետական պարտքը լինելու է 9.9 տոկոս: Գնանք 2017 թվական, որտեղ ընդհանուր պարտքը լինելու է 56.8 տոկոս»,- նշեց Հայրապետյանը:

Ինչ վերաբերում է շեղումներին, ապա նա ընդգծեց, որ միշտ էլ շեղումները կանխատեսումներից լինելու են: «Մեր կյանքում էլ է տենց՝ մի բան նախատեսում ենք չի ստացվում, կամ էլ հաջողություն է լինում ու զարմանում ենք այդ հաջողությունից: Հիմա մերն այս տարիների ընթացքում անհաջողություն է եղել, եթե հիշեք մինչև 2009 թվականը, ապա կնկատեք, որ այն ժամանակ էլ հակառակ երևույթն էր»,- ծիծաղելով նշեց Արմեն Հայրապետյանը: Վերջինս խոսքին նախ արձագանքեց նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.

«Հիմա դուք ձեր մեջ գիտեք՝ ինչ թիվ եք նախատեսել, X թիվ եք կանխատեսել, բաց որպես պրոֆեսիոնալ մարդ՝ պիտի ունենաք այդ հաշվարկները, թե հիմա ձեր հաշվարկված թվից շեղումը շատ է լինելու, թե՝ քիչ»: Հայրապետյանի խոսքերին արձագանքեց նաև Նիկոլ Փաշինյանը` նկատելով, որ միևնույն է, իր պահանջված թվերը չհրապարակվեցին: Սակայն պատգամավորը խոստովանեց. «Դուք, երևի, առաջին հիմնական զեկուցողն եք, որ հարցին արմատապես պատասխանեցիք, այն է, որ եթե մեր կյանքում լավ բան լինի, մենք պետք է զարմանանք: Սա, ըստ էության, տալիս է բոլոր հարցերի պատասխանը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ