17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 1, 2016

Մեքենան կողաշրջվել է. կա տուժած

Նոյեմբերի 30-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Գագարին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Երևան M-4 միջպետական ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «OPEL» մակնիշի 29 UL 840 պետհամարանիշով (վարորդ՝ 1968 թ. ծնված Վ. Գ.) դուրս է եկել ճանապարի երթևեկելի […]

Դեղերի շուկայում խնդիր կա.վարչապետը հանձնարարեց

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ վարչապետը անդրադարձավ դեղերի շուկային: «Հաշվի առնելով, որ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ հանրապետությունում դեղագործության ճյուղի զարգացման և շուկայում մրցակցային հարաբերությունների վրա՝ հանձնարարում եմ ՀՀ առողջապահության նախարարին երկշբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն և կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն՝ կցելով անհրաժեշտ քայլերի […]

Չնայած ձյանն այսօր կտաքանա

Դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն: 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 1-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 2-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն և ձնախառն անձրև, […]

Մխիթարյանը հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջի քվեարկությամբ ճանաչվել է «Վեստ Հեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպման (4:1) լավագույն խաղացող: Մխիթարյանն իր  թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին իրեն լավագույնը ճանաչելու համար: Հենրիխ Մխիթարյանին լավագույնն է ճանաչել նաեւ SkySportsStatto-ն: Մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Մխիթարյանի կատարած 46 փոխանցումից 94 տոկոսը հասել է թիմակիցներին: […]

Նոր օրենքը թույլ է տալիս ոստիկաններին և սոցիալական աշխատողներին ներխուժել առողջ ընտանիք /վիդեո/

Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը համոզված է ՝ Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծն ուղղված չէ ծառայելու իր նպատակին ու կարող է խարխլել  ավանդական հայ ընտանիքի հիմքերը: «Օրենքը ուղղված է ՀՀ-ում ստեղծել մեխանիզմ, որը թույլ է տալիս ոստիկաններին և սոցիալական աշխատողներին ներխուժել առողջ ընտանիք՝ առողջ երեխաներին հեռացնելու համար: Սա յուվենալ արդարադատության մայր օրենքն է», […]

Ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի նախկին տեղակալը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում երեկ ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը. Henaran.am-ին փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից: Նկատենք, որ նրա անունը կապվում է «Դատապարտյալների հիվանդանոցում» մարմնավաճառությամբ զբաղվող անձանց և կալանավորների հանդիպում կազմակերպելու գործընթացների հետ:

Ավտովթար Թբիլիսում. ՀՀ 3 քաղաքացի հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 1-ին, ժամը 09.59-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. նոյեմբերի 30-ին ժամը 17.38-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Չոլոյաշվիլի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «BMW» մակնիշի 10 QQ 109 պ/հ (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, ինչի հետևանքով ՀՀ քաղաքացիներ 1983 թ. ծնված Արտավազդ Ս.-ը, 1978 թ. ծնված […]

ՀՀ բնապահպանության նախարարությունը հերքում է

Դեկտեմբերի 1-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի թիվ 233 թողարկման առաջնորդող լուրում ասվում էր, որ «Բնապահպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին Մոսկվայով և ետադարձ թռիչքով Լյուքսեմբուրգի մեկ տոմս է ձեռք բերել, որի արժեքը 914 հազար դրամ է կամ մոտ 1750 եվրո և, որ այդ տոմսով Լյուքսեմբուրգ է մեկնել նախարար Արծվիկ Մինասյանը: ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ  ՀՀ վարչապետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի