«Գնթունիկ»-ի մոտակայքում բեռնատարը թեքվել է ու փակել ճանապարհը

Դեկտեմբերի 1-ին, ժամը 01.41-ին տեղեկություն է ստացվել, որ «Գնթունիկ» սուպերմարկետի մոտակայքում «Ռենո» մակնիշի բեռնատարը թեքվել է և փակել ճանապարհը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Ռենո» մակնիշի B 207 OH 134 պետհամարանիշով (ռուսական պետհամարանիշ) բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս: