17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2016

Հանձնարարեց կրճատել

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարեց կրճատել գերատեսչության կազմը. «Երեք շաբաթում կառավարությանը ներկայացնել նախագծերի փաթեթ, որոնց համաձայն՝ դադարեցվում է ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության գործառույթները, կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների հետ առնչվող տեսչությունները վերացվում են, իսկ մնացած գործառույթները, որոնք առնչվում են հարկային ոլորտին, վերապահվում են ՊԵԿ-ին»,- նշեց վարչապետը: Վարչապետը հայտնեց, որ […]

Զինապարտ քաղաքացին պետք է իմանա այս մասին

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր Ֆեյսբուքյան էջում    գրառում է կատարել զինապարտ քաղաքացիների անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու վերաբերյալ։   «Զինապարտ քաղաքացիների անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու դեպքում զինվորական գրքույկ կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ պահանջվում է մինչև անձի 35 տարին լրանալը: Այս մասին գրել է Մնացական Բիչախչյանը։ […]

«Կապրենք, կտեսնենք»

«Մենք այսօր տնտեսական պատերազմի մեջ ենք, եթե այդ պատերազմը տանուլ ենք տալիս, ուրեմն մենք կորած ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Համախմբում» կուսակցության նախագահ, պատգամավոր Վարդան Օսկանյանը: Նրա խոսքով` եթե կարողանանք ճիշտ բարեփոխումներ անել, ապա ներդրումներ էլ կունենանք: Իսկ եթե քաղաքական բարեփոխումներ լինեն, այսինքն` եթե հաջորդ ընտրությունները լինեն ազատ ու արդար, ՀՀ-ի խոստացված` Միացյալ նահագների Հազարամյակի […]

CHARLIE HEBDO-ն ծաղրել է Օբամային՝ ընտրությունների արդյունքներից հետո /ֆոտո/

ֆրանսիական հայտնի սկանդալային Charlie Hebdo հանդեսը, որը հայտնի է իր ծաղրանկարներով, այս անգամ ծաղրել է ԱՄՆ արդեն նախկին նախագահ Բարաք Օբամային՝ ելնելով երկրում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից։ Հանդեսի շապիկին Օբաման է, ով փախչում է իր վրա կրակող ոստիկաններից։ «Օբամա, նոր քաղաքացի, ինչպես մյուսները»,- մեկնաբանել է թերթը ծաղրանկարը։ Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքով՝ ԱՄՆ […]

ՄԻՊ-ի իրավասությունները ընդլայնվում են

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և հարակից այլ օրենքների նախագծերի վերաբերյալ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ: Ըստ նախագծի՝ Ազգային Ժողովում և Սահմանադրական դատարանում մարդու իրավունքների պաշտանի ներկայացուցիչ կլինի: Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նշեց, թե դա երկուստեք արդյունավետ կլինի: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ հավելեց, թե նախագծով […]

Գյումրիում ձախողվեց /վիդեո/

Նախօրեին Շիրակի մարզպետարանում  «Հյուսիս Հարավ ճանապարհի  միջանցքի «Տրանշ 5»-ի  նախագծի հանրային քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին կապի և տրանսպորտի ոլորտի մասնագետները, բնապահպանները, գյուղապետերը։ Շատերին հուզում էր այն հարցը, թե ճանապարհը արդյոք մտնելու է Գյումրի։  Լոթթի ինժեներական  ընկերության ներկայացուցիչ Վինչենցո Կոնտրերասը նշեց, որ  «Հյուսիս Հարավ» ճանապարհը շրջանցելու է Գյումրին, Ազատանն ու Ախուրյանը, միայն բնակավայրերից Բավրա է […]

Հարգանքի տուրք` Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին

«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը ղեկավար, Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանի և Արամ Սուքիասյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահը հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային և զարգացման ընկերությունների ղեկավարների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային և զարգացման մի շարք ընկերությունների ղեկավարների հետ: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել արաբական աշխարհի և հատկապես ԱՄԷ-ի հետ Հայաստանի ջերմ բարեկամական հարաբերությունների և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին, որը նրանց բնորոշմամբ, ցավոք, դեռևս չի համապատասխանում երկու երկրների առևտրատնտեսական կապերի […]

Արտոնյալ կարգավիճակ

Կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հանձնարարություն տվեց: Նա ներկայացրեց ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջարկությունը: Վարչապետը հայտնեց, որ ՊԵԿ ղեկավարն առաջարկում է հարկատուների ցանկի դասակարգում և օրինապահ հարկատու կարգավիճակի սահմանում: «Խնդրում եմ Ձեզ, որ առևտրային բանկերի ղեկավարների հետ քննարկվի այս հարցը, որ եթե հարկատուն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի