17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2016

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհակալություն է հայտնել բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններ իր այցելության ընթացքում ՀՀ պաշտոնական պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ այցը […]

Զորավարժություններով Բաքուն խախտում է համաձայնությունը. ԱԳ փոխնախարար/վիդեո/

«Զորավարժություններով Բաքուն խափանում է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները»,- այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա հիշեցրել է, որ այդ զորավարժություններին արդեն արձագանքել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ նշված համաձայնությունների՝ ադրբեջանական կողմը պետք է 40 օր առաջ տեղեկացնի նման զորավարժությունների մասին, ինչը չի արել: Մանրամասները՝ […]

Ռուս զբոսաշրջիկներին ղարաբաղյան խնդիրը չի խանգարի

Ազգային ժողովում ավարտվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը, որի օրակարագում ընդգրկված էին զբոսաշրջության և մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր։ Նիստից հետո միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը և Նիկոլայ Ռիժկովը ասուլիսով հանդես գան: Նախ հայտնեցին, որ վերջին տարիներին Հայաստանում նկատվում է զբոսաշրջության աճ, և հատկապես […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին եւ հանձնաժողովի անդամներին: Ողջունելով հյուրերին՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստի անցկացումը, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է համագործակցության ամրապնդման ու զարգացման երկուստեք պատրաստակամությունը: Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, […]

Ռուս-ամերիկյան հարաբերություններում լավացում կլինի, վստահ եմ. Ն. Ռիժկով

«Ռուսաստանում ժողովրդի մեծ մասը Թրամփին էր աջակցում, քանի որ Քլինթոնը հակառուսական դիրք էր գրավել»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը։ Նրա խոսքով՝ Քլինթոնն անընդհատ վատաբանում էր ՌԴ-ին, ինչը Թրամփը չէր անում։ «Դրա համար ժողովուրդը Քլինթոնի դեմ հակաթույն ուներ՝ ժողովուրդը մեծամասամբ կողմ էր տրամադրված Թրամփին։ Նա ագրեսիվ ելույթներ չուներ` մեր երկրի հասցեին […]

Մարիա Զախարովան մեկնաբանել է ԼՂՀ-ն Արցախի Հանրապետություն վերանվանելու հարցը

Ռուսաստանը այնպես, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ու մյուս երկրները, այդ թվում՝ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը չեն ճանաչում իբրեւ անկախ երկիր: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ԼՂՀ-ն Արցախի Հանրապետություն վերանվանելու մասին հարցին, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։   «Մենք ելնում ենք նրանից, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է հստակեցվի բանակցությունների ընթացքում։ […]

Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո պետք չէ անհանգստանալ Արցախի հարցով. Շավարշ Քոչարյան /վիդեո/

«Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո պետք չէ անհանգստանալ Արցախի հարցով ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության փոփոխության շուրջ»,-այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցումասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Շավարշ Քոչարյանի  խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարությունը կայուն կառույց : «Հազիվ թե պետք է նախագահի թեկնածուից առանց բացառության բոլոր հարցերի շուրջ նման տեղեկություններ պահանջենք: Տեսնենք, թե ինչ քաղաքականություն նա կվարի, երբ […]

Բացարձակ սուտ է

«Բացարձակ սուտ է, մենք որևէ նման պայման որևէ մեկի դեմ դնելու իրավունք չունենք, բարոյական չէ դա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն` անդրադառնալով մամուլի այսօրվա հրապարակմանը: Ըստ մամուլի` «Հայկական վերածնունդ» և «Համախմբում» կուսակցությունները Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն եւ ՀՀ-ում ԵՄ դեսպաններին վերջնագիր են ներկայացրել, որ կբոյկոտեն հրապարակային եւ փակ հանդիպումները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի