20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արտոնյալ կարգավիճակ

Կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հանձնարարություն տվեց: Նա ներկայացրեց ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջարկությունը:
Վարչապետը հայտնեց, որ ՊԵԿ ղեկավարն առաջարկում է հարկատուների ցանկի դասակարգում և օրինապահ հարկատու կարգավիճակի սահմանում:

«Խնդրում եմ Ձեզ, որ առևտրային բանկերի ղեկավարների հետ քննարկվի այս հարցը, որ եթե հարկատուն ունի նման կոչում կամ վիճակ, նրանք բանկերից օգտվեն արտոնյալ պայմաններով»,- նշեց վարչապետը:

Արթուր Ջավադյանի խոսքով՝  նման տիպի կարգ մասամբ կիրառվում է արտահանման պարագայում և  բանկերի հետ մի փոքր աշխատելուց հետո դա հնարավոր է կենսագործել:

Վարչապետը նշեց, որ ինքնել է վստահ դրանում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ