15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Կապրենք, կտեսնենք»

«Մենք այսօր տնտեսական պատերազմի մեջ ենք, եթե այդ պատերազմը տանուլ ենք տալիս, ուրեմն մենք կորած ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Համախմբում» կուսակցության նախագահ, պատգամավոր Վարդան Օսկանյանը: Նրա խոսքով` եթե կարողանանք ճիշտ բարեփոխումներ անել, ապա ներդրումներ էլ կունենանք: Իսկ եթե քաղաքական բարեփոխումներ լինեն, այսինքն` եթե հաջորդ ընտրությունները լինեն ազատ ու արդար, ՀՀ-ի խոստացված` Միացյալ նահագների Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի գումարները կտրամադրվեն:

«Համախմբում» կուսակցությունը, ինչպես Վ. Օսկանյանն ընդգծեց, կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին ծրագրային ու գաղափարական ընդհանրություններ գտնել ու միասնական քաղաքական բևեռ ձևավորելու ուղղությամբ աշխատեն:

«Ես հայտարարում եմ, որ մենք անելու ենք ամեն ինչ, որ Հայաստանում ձևավորվի համախոհ կուակցությունների քաղաքական բևեռ, որովհետև դա է այսօր հասարակության պահանջը: Եթե պատահի այնպես, որ մեր կուսակցությունը ընտրությունների գնա առանձին, ցուցակը գլխավորելու եմ ես, կա մեր քաղաքական վարչության որոշումը, որը կներկայացվի համագումարին: Իսկ եթե գնանք դաշինքով, ես և մեր կուսակցության յուրաքանչյուր անդամ պատրաստ է հրաժարվել անձնական շահից ու շարժվել հանրային շահով:

Հաջորդ խորհրդարանին մեզ անհրաժեշտ են գրագետ ու բանիմաց մարդիկ, ովքեր կկարողանան իրենց անձնական շահերը մի կողմ դնել հանուն հայրենիքի»:

Հարցին, թե հնարավոր համարում է միասնական դաշինք կազմել ԲՀԿ-ի հետ` հաշվի առնելով նաև այն, որ հավանաբար շուտով Գագիկ Ծառուկյանը կրկին կգլխավորի այն, նա պատասխանեց. «Մենք ոչինչ չենք բացառում, պատրաստ ենք բոլորի հետ նստել, խոսել»: Վ. Օսկանյանը շեշտեց, որ ինքը, իր քաղաքական թիմը Գագիկ Ծառուկյանի հետ ճանապարհ են անցել, նպատակ կար խաղաղ ճանապարհով իրավիճակ փոխել:

Պատգամավորը հավելեց, որ ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի դաշինքներ կստեղծվեն, ինչ կլինի. «Կապրենք, կտեսնենք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ