27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Զինապարտ քաղաքացին պետք է իմանա այս մասին

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր Ֆեյսբուքյան էջում    գրառում է կատարել զինապարտ քաղաքացիների անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու վերաբերյալ։
 
«Զինապարտ քաղաքացիների անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու դեպքում զինվորական գրքույկ կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ պահանջվում է մինչև անձի 35 տարին լրանալը: Այս մասին գրել է Մնացական Բիչախչյանը։ Նա նշել է, որ անհրաժեշտ է իմանալ նաև հետևյալը` այն դեպքում, երբ անձը առողջական խնդիրների պատճառով ունի տարկետում և վերազննման նշանակման օրը մինչև 27 տարին լրանալն է, վավերականության նշումը կատարվում է տարկետման ժամկետով: Այն դեպքում, երբ հերթական վերազննում անցնելու օրը 27 տարեկանից բարձր է, վավերականության նշում կատարվում է անձի ցանկությամբ, առանց սահմանափակման՝ մինչև 5 տարի ժամկետով: Ի՞նչ է սպասվում անձնագիր չունեցողին Այն դեպքում, երբ վերը նշված գործողության համար դիմում է 27 տարին լրացած անձը, ով չի անցել մինչև 27 տարին լրանալը նշանակված վերազննումը, վավերականության նշում չի կատարվում: Առաջարկվում է դիմել զինվորական կոմիսարիատ, իր վրա դրված պարտականությունը կատարելու համար: Իսկ եթե անձը պահեստազորի սպա է և հերթական վերազննման նշանակման օրը նշանակված է նրա մինչև 35 տարին լրանալը, վավերականության նշումը կատարվում է նշված ժամկետով»:
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ