17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2016

Թուրքիան բացահայտ աջակցել է Ադրբեջանին ԼՂ դեմ ապրիլյան բախումների ընթացքում․ Եվրահանձնաժողով

Եվրոպական Հանձնաժողովը  հետընթաց է  արձանագրել է Թուրքիայում  արդարադատության, մարդու իրավունքների, խոսքի ու մամուլի ազատության, և մի   շարք այլ ոլորտներում: Այս մասին ասված է ԵՄ անդամության համար անհրաժեշտ Թուրքիայի կողմից  իրականացրած հիմնական քաղաքական և տնտեսական բարեփոխումների վերաբերյալ Եվրահանձնաժողովի  տարեկան գնահատման զեկույցում, որն  ընդունվել է նոյեմբերի 9-ին: Զեկույցի` Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային նվիրված հատվածում  նշվում է, որ […]

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Վարդան Առաքելյանի մահվան դեպքի առթիվ

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ժամկետային զինծառայող Վարդան Առաքելյանի մահվան դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Զինծառայող Վարդան Առաքելյանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքն ստացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Նախնական տվյալներով` 2016 թվականի նոյեմբերի 13-ին` ժամը 02:15-ի սահմաններում, […]

Անի Հովհաննիսյանի դեմ հարուցված քրգործը մասնակի կարճվել է

Analitik.am լրատվական կայքի գլխավոր տնօրեն Անի Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործը մասնակի կարճվել է։ Այս մասին հայտնում է Անի  Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։ Առաջադրված մեղադրանքներից 182-րդ հոդվածի 3-րդ մասը հանվել է, ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասը, որը վերաբերում էր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, դարձել է 1-ին, (Շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ […]

Պուտինը հավանություն է տվել Հայաստանի եւ Ռուսաստանի միացյալ խմբավորման մասին համաձայնագրին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն Է ստորագրել, որով հավանություն Է տվել Հայաստանի եւ Ռուսաստանի միացյալ խմբավորման մասին համաձայնագրին։ Համապատասխան փաստաթուղթը այսօր հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, գրում է РИА Новости-ն։ Փաստաթղթում ասվում է․ «Ընդունել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Միացյալ զորախմբի (ուժերի) վերաբերյալ Ռուսատանի Դաշնության եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի ստորագրման մասին […]

Գեներալները, օլիգարխ պատգամավորներն պիտի ավելի շատ գումար տան. ակցիա ԱԺ-ի դիմաց

Ազգային ժողովի շենքի դիմաց այս պահին մի խումբ քաղաքացիներ, ովքեր նախաձեռնություն են ստեղծել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ 1000-ական դրամ գանձելու նախագծին: Հիշեցնենք, որ նոր նախագծով նախատեսվում է  զոհված զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող զինվորների սոցիալական խնդիրների լուծման համար յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամեն ամիս հատուկ հիմնադրամին փոխանցել 1000 դրամ՝ 20 տարի […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կապանում ցանկանում են տրանսպորտի գինը բարձրացնել

Կապանի Շինարարների թաղամասում քաղաքապետարանը տրանսպորտի սակագնի բարձրացման որոշում է կայացրել, ինչի դեմ պայքարում են քաղաքացիները: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի օրակարգի վերաբերյալ վարման կարգով խոսելիս ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: «Կապանում ստեղծվել է մաքուր կամ տիպիկ Հանրապետական իրավիճակ, երբ քաղաքապետի ընտրություներից մեկ ամիս անց բարձրացվել է տրանսպորտի գինը»,-նկատեց նա: Պատգամավորը ողջունեց այս որոշումը […]

Ես էլ ձեր օրին եմ. ԱԺ նախագահ

Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը որերորդ անգամ բարձրացրեց իրեն հեռուստաեթեր չտալու հարցը: Նա ասաց, որ արդեն որերորդ անգամ է խոսում այս մաին, և նպատակը հեգնելը չէ, այլ այս խնդրի կարևորությունն ընդգծելը: «Ի՞նչ ասեմ,  ես էլ ձեր օրին եմ»,-արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Թրամփի գրավականն իր անկանխատեսելիությունն է

Ամբողջ աշխարհում շարունակվում է քննարկման առարկա մնալ Դոնալդ Թրամփի՝ նախագահ ընտրվելու փաստը: Գրեթե բոլոր պետություններում քաղաքագետները  կամ միջազգային նշանակություն ունեցող կազմակերպությունները փորձում են կանխատեսումներ անել և հասկանալ՝  ինչպիսի իրադարձություններ են  սպասվում աշխարհին, երբ փոխվել է առանցքային դերակատարում ունեցող երկրի ղեկավարը: Միջազգային վարկանիշային գործակալությունները անորոշություն են կանախատեսում ԱՄՆ-ում: Fitch միջազգային վարկանիշային կազմակերպության կանխատեսման համաձայն՝  Դոնալդ Թրամփի հաղթանակը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված