27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թրամփի գրավականն իր անկանխատեսելիությունն է

Ամբողջ աշխարհում շարունակվում է քննարկման առարկա մնալ Դոնալդ Թրամփի՝ նախագահ ընտրվելու փաստը: Գրեթե բոլոր պետություններում քաղաքագետները  կամ միջազգային նշանակություն ունեցող կազմակերպությունները փորձում են կանխատեսումներ անել և հասկանալ՝  ինչպիսի իրադարձություններ են  սպասվում աշխարհին, երբ փոխվել է առանցքային դերակատարում ունեցող երկրի ղեկավարը:

Միջազգային վարկանիշային գործակալությունները անորոշություն են կանախատեսում ԱՄՆ-ում:

Fitch միջազգային վարկանիշային կազմակերպության կանխատեսման համաձայն՝  Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում մոտակա ժամկետում ԱՄՆ-ի «AAA» կայուն ինքնիշխան վարկանիշի վրա ազդեցություն չի ունենա՝ ավելացնելով, որ միջնաժամկետ կանխատեսմամբ սակայն՝ Թրամփի տնտեսական և հարկաբյուջետային քաղաքականությունը, ամբողջ ծավալով իրականացվելու դեպքում, բացասաբար կազդի ԱՄՆ  վարկունակության վրա:

Standards and  Poors վարկանիշային գործակալությունը նույնպես հաստատեց ԱՄՆ-ի ներդրումների աստիճանը «AA+/A-1+» մակարդակում՝ նշելով, որ  քաղաքականության անորոշությունը և հավանական սխալները շատ կլինեն Թրամփի անփորձ վարչակազմի պատճառով:
Իսկ ահա մահմեդական երկրներում փորձագետները ողջունեցին Թրամփի հաղթանակը՝ հավատալով, որ նրա կառավարումը ոչ միայն ԱՄՆ-ին, այլ նաև ամբողջ աշխարհին «արյունոտ ճակատամարտեր և մեծ քաոս» կբերի: 

Al Jazeera-ի կայքի կանխատեսմամբ` Թրամփը Մերձավոր Արևելքի համար կլինի ամենաանկանխատեսելի նախագահը, քանի որ Թրամփի ուշադրության կենտրոնում  է նաև իրանական միջուկային գործարքը, որը ստորագրվել է Օբամայի օրոք, ըստ որի չեղարկվեցին Իրանի կողմից միջուկային զենքի մշակումից հրաժարվելու պայմանով, այդ երկրի հանդեպ գործող միջազգային պատժամիջոցները: Նա գտնում է, որ այդ գործարքը վատագույնն է, որը երբևէ ստորագրվել է, և դրանից հրաժարումը համարում է առաջնահերթություն: Սա, իհարկե, իր հերթին կբերի իրադարձությունների անկանխատեսելի զարգացման:

Forbes-ն անդրադառնալով  ԱՄՆ-ի  արտաքին առևտրային քաղաքականությանը՝ գրել է, որ  Թրամփը կողմնակից չէ ԱՄՆ-ի՝ ազատ առևտրին վերաբերող պայմանագրերի անդամագրմանը, օրինակ` ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի միջև կնքված Հյուսիսամերիկյան պայմանագիրը: Թրամփը հայտարարել էր, որ  նա պատրաստ է մեքսիկական ապրանքների վրա 35% հարկային պարտավորվածություն սահմանել, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

CNN–ի վերլուծաբանների կարծիքով՝ Թրամփը գտնում է, որ ՆԱՏՕ անդամ պետությունները  զարգանում են ԱՄՆ-ի ներդրումների հաշվին և նրանք պարտավոր են համարժեք քայլեր ձեռնարկել այդ աջակցությունը ստանալու համար: Սա էլ բացահայտ մարտահրավեր է արդեն Եվրոպական պետություններին, որոնք ՆԱՏՕ-ն ընկալում են որպես Ռուսաստանի դեմ «պայքարելու»   իրական միջոց:

Իսկ ահա ՌԴ-ի մասին խոսելիս կանխաատեսումներն ու մոտեցումները շատ տարբեր են, քանի որ ամբողջ ընտրարշավի ընթացքում խոսվում էր այն մասին, որ Թրամփը համագործակցում է ՌԴ-ի հետ, կամ որ Թրամփ Պուտինի «խամաճիկն» է: Իհարկե, կողմերը պարբերաբար հերքում էին այս փաստերը, բայց շատերն են հավատում, որ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները միանշանակ բարելավվելու են Թրամփի նախագահության օրոք:

Արդյոք Թրամփը ամբողջ աշխարհի համար կլինի իրական «պատուհաս», թե ճիշտ հակառակը, ցույց կտա միայն ժամանակը:

Լենա Մաթևոսյան

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ