17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2016

Ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 15-ին, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի երեկոյան ժամերին, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: Երևանում՝ Նոյեմբերի 15-ին, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի երեկոյան ժամերին, 17-ին‵ մինչև կեսօր, սպասվում են տեղումներ:

Հայտնաբերվել է դի

Նոյեմբերի 13-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և նախասրահում՝ անկողնում, հայտնաբերել 1941 թ. ծնված Ս. Ս.-ի դին:

Ամերիկայի Հայկական Համագումարը վերստին կոչ է անում հեռանալ թուրքական եւ ադրբեջանական հարցերով հանձնախմբերից

Հաջորդ շաբաթ Կոնգրեսը կրկին կանցնի 2016թ. իր  օրենսդրական գործունեության իրականացմանը, և Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կոնգրեսականներին վերստին կոչ է անում հեռանալ Թուրքական և Ադրբեջանական հարցերով հանձնախմբերից՝ հաշվի առնելով այնտեղ աճող ամբողջատիրական վարչակարգերը և դրսևորված վարքագիծը, այդ թվում` ավելի վաղ այս տարի Ադրբեջանի հարձակումներն ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի: Սդրբեջանական կողմը թուրք զինուժի աջակցությամբ ռազմական հարձակում […]

«Արդա՞ր է, որ ես, դուք ու մեր օգնականները նույն չափով վճարեն»

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարցրեց, թե որքանո՞վ է արդարացի այն մոտեցումը, որ ինքն ու նախարարը վճարելու են այնքան, որքան իրենց օգնականնները: Պատգամավորը խոսեց նաեւ հասարակության այն մտահոգությունների մասին, որ մտածում են հապճեպությունը նշանակում է պատերազմի սկիզբ: «Որպես պաշտպանության նախարար այն կարծիքին եմ, որ այս երկրում 2 պաշտոնյա […]

Շարունակվում է լքյալ ու անգործության մատնված կրպակների ապամոնտաժման գործընթացը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ արդեն երրորդ տարին է, ինչ մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվում են լքյալ ու անգործության մատնված կրպակների, առևտրային տաղավարների ապամոնտաժման աշխատանքները:  Ծրագրի ընթացքին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հետևել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Կրպակներից կատարվող  առևտուրը ժամանակին փոխարինելու էր եկել շարժական սեղաններից և մեքենաների կցորդներից իրականացվող առևտրին: Տարիների ընթացքում փակվեցին նաև բազմաթիվ […]

Դիմակավորված անձինք հարձակվել են գազալցակայանի վրա.երկաթե ձողերով ծեծել են աշխատակցին

Սյունիքի մարզի Կապան քաղաքում երեկ՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել:Կեսգիշերին մի խումբ դիմակավորված անձինք երկաթե ձողերով զինված հարձակում են գործել գործարանային փողոցում գտնվող ավտոգազալցակայան վրա: Երկաթե ձողերով ծեծի են ենթարկել լիցքավորող աշխատակցին եւ պահանջել գումար: Այդ ընթացքում աղմուկից օգնության են հասել մյուս աշխատակիցները, դիմակավորվածները դիմել են փախուստի: Տուժած երիտասարդը գլխի շրջանում վնասվածքով տեղափոխվել […]

Զինվորներին այսուհետ ծխախոտի փոխարեն գումարը կտան

Ժամկետային զինծառայողներին տրվող անվճար ծխախոտի փոխարեն այսուհետ գումար կհատկացվի. Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Պաշտպանության նախարարությունը երկար տարիներ ծխախոտ էր գնում պայմանագրային զինծառայողների համար: Յուրաքանչյուր օր մարտական հերթապահություն իրականցնելիս մի տուփ նույն ծխախոտից էր տրվում: Երկար քննարկումներ ունեցանք, նաև խորհրդակցեցինք հրամանատարների հետ, ովքեր ամեն օր անմիջական շփում ունեն զինվորների հետ, […]

Ես դեմ չեմ, երբ կպչում են իմ անձին. Վիգեն Սարգսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը չի կարծում, որ հանրության մոտ հարցադրում կա՝ օգնել բանակին, թե ոչ, այս հարցը չկա, բոլորն են ցանկանում օգնել, սակայն խնդիրը հարակից դրույթների հետ է կապված: Այսօր Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծի քննարկմանը նախ  Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին խնդրեց անդրադառնալ այն  հայտարարություններին, […]

Թրամփը հրաժարվել է նախագահի աշխատավարձից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել Է նախագահի աշխատավարձից, որը կազմում է տարեկան 400 հազար դոլար։ Նա ասել է, որ կստանա միայն մեկ դոլար։ CBS-ի հետ զրույցում նա ասել է, որ վաղուց էր հայտարարել, որ կհրաժարվի աշխատավարձից։ «Ես չեմ ընդունի աշխատավարձը, ես այն չեմ ընդունի»,- կրկնել Է Թրամփը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված