06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես դեմ չեմ, երբ կպչում են իմ անձին. Վիգեն Սարգսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը չի կարծում, որ հանրության մոտ հարցադրում կա՝ օգնել բանակին, թե ոչ, այս հարցը չկա, բոլորն են ցանկանում օգնել, սակայն խնդիրը հարակից դրույթների հետ է կապված: Այսօր Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծի քննարկմանը նախ  Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին խնդրեց անդրադառնալ այն  հայտարարություններին, թե այս օրինագիծը բաժանարար գիծ է լինելու հասարակության տարբեր շերտերի միջև, ինչպես նաև ազգ-բանակ կոնցեպտին:

Նախարարն ասաց, որ ինքը մշտապես պայքարելու է դրա դեմ. «Խոսելով բանակի, պաշտպանության ու զոհվածի մասին՝ մենք պիտի եռակի, քառակի նրբանկատություն ու զգոնություն ցուցաբերենք: Այս օրերին ես հանդիպեցի բազմաթիվ ձևակերպումների, որ ուղղակի պատիվ չեն բերում: Ես դեմ չեմ, երբ կպչում են իմ անձին, երբ որևէ մեկը որոշում է, որ կարելի է և պետք է պաշտպանության նախարարի դիմանկարը պատկերի 1000 դրամանոց թղթադրամի վրա, դա իր ճաշակի հարցն է: Բայց երբ անում է դա մարդ, ով դասալիք է, ինձ մոտ ծիծաղ է առաջացնում»,-ասաց նախարարը: Նրա համար անհասկանալի է, որ հարգանք վայելող լրատվամիջոցը կարող է իրականությունից կտրված հոդվածներ տպագրել:

«Շատ զարմացա, երբ քննարկումը տեղափոխվում է մի դաշտ, որտեղ օրենքի հեռ որչևէ առնչություն չկա: Հասկանում եմ, որ վստահության խնդիր կա պետության նկատմամբ, որն առաջին հերթին վերաբերում է մեզ, հասկանում եմ, բայց նաև միանում եմ առաջին օրերին արված մի կոչին, թե նաև կամաց խոսեք, տղաները սահմանում կարող են լսել, սա շատ դիպում ու ճիշտ էր: Ազգ-բանակը դրամ հավաքելու մասին չէ, հարկ մուծելու մասին չէ, սա ազգ-բանակի քաղաքականության դրսևորում է, և ես բացատրել են, թե այս օրենքն ինչի է հայտբվել ավելի շատ, քան հանրային քննարման դաշտ մտնելը»,-հավելեց նա: Նշենք, որ նախապես նախարարն ասել էր, թե աշնանային նստաշրջանը մոտենում է ավարտին, և եթե հիմա այս հարցը քննարկման չդրվեր, ապա մյուս աշնանն էր քննարկում լինելու:

Պատգամավորը նաև հորդորեց ազգ-բանակ կոցեպտը, որքան հնարավոր է շուտ, հանրային լայն քննարկման առարկա դարձնել:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ