08 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Զինվորներին այսուհետ ծխախոտի փոխարեն գումարը կտան

Ժամկետային զինծառայողներին տրվող անվճար ծխախոտի փոխարեն այսուհետ գումար կհատկացվի. Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Պաշտպանության նախարարությունը երկար տարիներ ծխախոտ էր գնում պայմանագրային զինծառայողների համար:

Յուրաքանչյուր օր մարտական հերթապահություն իրականցնելիս մի տուփ նույն ծխախոտից էր տրվում: Երկար քննարկումներ ունեցանք, նաև խորհրդակցեցինք հրամանատարների հետ, ովքեր ամեն օր անմիջական շփում ունեն զինվորների հետ, և մենք որոշեցինք այդ գումարը փոխհատուցել դրամական տեսքով, որովհետև կան չծխող զինվորներ, կան մարդիկ, ովքեր դրա փոխարեն ուրիշ բան կցանկանան գնել, կան մարդիկ, ովքեր այլ ծխատոտ են գնում»,- ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ