27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Արդա՞ր է, որ ես, դուք ու մեր օգնականները նույն չափով վճարեն»

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարցրեց, թե որքանո՞վ է արդարացի այն մոտեցումը, որ ինքն ու նախարարը վճարելու են այնքան, որքան իրենց օգնականնները: Պատգամավորը խոսեց նաեւ հասարակության այն մտահոգությունների մասին, որ մտածում են հապճեպությունը նշանակում է պատերազմի սկիզբ:

«Որպես պաշտպանության նախարար այն կարծիքին եմ, որ այս երկրում 2 պաշտոնյա կա, որոնք ամեն օր պետք է մտածեն պատերազմի մասին, հանրապետության նախագահի եւ Պաշտպանության նախարարի պաշտոնները»,-ասաց Վիգեն Սարգսյանը, ապա շարունակեց. «Այս քաղաքականությունը չենք բերում, որ մտածում ենք՝ վաղը պատերազմ է սկսելու, ընդունում ենք այս օրենքի նախագիծը, որովհետեւ յուրաքանչյուր օր մեր զավակները, կրտսեր եղբայրները մարտական ծառայություն են իրականացնում, եւ հակառակորդը խախտելով հրադադարի պայմանները՝ պարբերաբար իրավիճակ է ստեղծում, երբ ունենք վիրավորներ ու զոհվածներ»:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ ինքն ու օգնականը միեւնույն չափով են գումար փոխանցելու, նախարարը չհամաձայնեց, որ սոցիալական անարդարության հարց կա. «Դրանից շատ ավելի մեծ հարկեր ենք վճարում ամբողջ զամբյուղով, իսկ սա մեկ պարտադիր վճար է, այնպես որ սոցիալական անարդարության խնդիր չկա, հատկապես որ ես ու իմ շատ գործընկերներ պլանավորում ենք շատ ավելին վճարել»,-ասաց Սարգսյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամեն ամիս 1000-ական դրամ գանձել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ