Հակառակորդ երկրի պաշտոնական քարոզչությունը շարունակում է իրականացնել միջազգային հանրությանը մոլորեցնելու անհաջող փորձեր: Մասնավորապես, այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե իբր անցած գիշեր ղարաբաղյան կողմը կիրառել է 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր, ինչը ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ ՊԲ-ն: «Թեեւ նոյեմբերի 12-ի ցերեկը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման […]
Ավելի բարձր տնտեսական աճ հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե փոխվի Հայաստանի շուրջ արտաքին միջավայրն: Այս կարծիքին է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: «Այսինքն` Հայաստանը փոխի արտաքին տնտեսական քաղաքականությունը, շրջադարձ լինի Եվրոպայի ուղղությամբ, ավելի ազատ հարաբերություններ ունենա Իրանի հետ, որը գրավիչ կդարձնի Հայաստանը ներդրումների առումով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը` պատասխանելով հարցին, թե հնարավոր է` 2017 թվականին Հայաստանը […]
Բուլղարիայի Սոֆիա քաղաքում մեկնարկած սամբոյի 2016թ. Աշխարհի առաջնության առաջին օրը ասպարեզ մտավ վեց հայ մարզիկ, որոնցից Ասյա Լալազարյանը (48կգ քաշային կարգ) և Տիգրան Կիրակոսյանը (52կգ քաշային կարգ) Հայաստանի համար նվաճեցին բրոնզե մեդալներ:
Կոկորդիլոսներ վարժեցնողն իր ընկերուհուն ամուսնական առաջարկ է արել կոկորդիլոսների պարկում՝ շոուի ժամանակ։ Բիլլին եւ Շիվոնը մտել են կոկորդիլոսներով լի վանդակը, որտեղ էլ տղան ընկերուհուն ամուսնության առաջարկություն է արել։ Աղջիկը համաձայնվել է։
Նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Արագածոտնի մարզի Աղձք հնավայր: Խորհրդարանի ղեկավարը ներկա է գտնվել պատմական բացառիկ մի միջոցառման, որի ընթացքում ցուցադրվել են հնավայրում կատարված պեղումներն ու ինքնատիպ գտածոները: Գալուստ Սահակյանը նախ շրջել է տարածքում, ծանոթացել 4-րդ դարին պատկանող Արշակունյաց արքաների դամբարանին, ապա պեղված իրերին, որոնց թվում էին միջնադարի ամենաթանկ հաղճապակին, […]
Ոստիկանության ՊՊԳՎ Աշտարակի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1988 թ. ծնված Վահան Զ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8-01» տիպի, 5.6 տրամաչափի, ակոսավոր, մեկփողանի որսորդական հրացան, 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, սվին-դաշույնի 2 պատյան, 5.45 մմ տրամաչափի՝ 170, 7.62 մմ տրամաչափի՝ 4, 3 լուսաձայնային և 5.6 մմ տրամաչափի 1 փամփուշտ: *** Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի […]
1000 դրամի վերաբերյալ իմ կարծիքը գրեմ։ Նման բան ճիշտ է անել, քանի որ ես ինքս համարում եմ, որ պարտավոր եմ մեր զինվորներին եւ կուզենամ գոնե դրամով օգնել իրենց ընտանիքներին։ Բայց կան մի շարք մեծ «բայցեր», որոնք, կարծում եմ, շատ պարզ են. ա. Պետք ա թարգել մարդկանց վզին փաթաթել առանց նորմալ հանրային քննարկումների որոշումները։ Ուզբեկստան չենք։ […]
Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանի հայ ուսանողները բոյկոտել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին դասախոսությունը: Դասախոսությունը անցկացվելու էր նոյեմբերի 9-13-ը` «Աթաթուրքի շաբաթվան» նվիրված միջոցառումների շրջանակներում: Այն պահին, երբ պրոֆ. Ջորջ Գաուրիչը սկսել է դասախոսությունը, ուսանողները ոտքի են կանգնել և մեջքով շրջվել: Այնուհետև ուսանողները սկսել են վանկարկել «Թուրքիան մեղավոր է ցեղասպանության համար», […]