15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Կալիֆորնիայի համալսարանի ուսանողները բոյկոտել են Աթաթուրքի մասին դասախոսությունը /վիդեո/

Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանի հայ ուսանողները բոյկոտել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին դասախոսությունը:

Դասախոսությունը անցկացվելու էր նոյեմբերի 9-13-ը` «Աթաթուրքի շաբաթվան» նվիրված միջոցառումների շրջանակներում:

Այն պահին, երբ պրոֆ. Ջորջ Գաուրիչը սկսել է դասախոսությունը, ուսանողները ոտքի են կանգնել և մեջքով շրջվել: Այնուհետև ուսանողները սկսել են վանկարկել «Թուրքիան մեղավոր է ցեղասպանության համար», «Դուք հերքում եք ցեղասպանությունը»: Արդյունքում ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ դասախոսը լքել է լսարանը. դասախոսությունը չի կայացել:

«Մեր ուղերձը հետևյալն էր` դադարեցրեք միլիոնավոր կյանքեր խլած ցեղասպանության ժխտումը: Այս մարդը եկել է այստեղ և պնդում է, թե ցեղասպանություն տեղի չի ունեցել, ինչը կատարյալ աբսուրդ է»,- նշել է  ուսանողներից մեկը` Էրիկ Բադիվյանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ