Խուլիգանություն և գողություն
Ոստիկանության Կումայրիի և Վաղարշապատի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Արմավիրի մարզի Գայ գյուղի «Մեյմանդար» կոչվող շուկայի տարածքից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը 2015 թ. դեկտեմբերի 7-ից Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի և 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի մեղադրանքով: