26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 29, 2016

Ուշագրավ փոփոխություններ կլինեն խորհրդարանի աշխատանքում

Ազգային ժողովի արտահերթ նիստին հիմնական զեկուցող՝ Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց ԱԺ կանոնակարգ օրենքում նախատեսվող փոփոխությունները: Ըստ ԱԺ նոր կանոնակարգի՝ ԱԺ նստաշրջանների տևողությունները և հերթական նիստերը աշնանային և գարնանային նստաշրջանների ընթացքում քառօրյա օրակարգով կլինի: «Երկուշաբթի օրը կլինի խորհդրի նիստերի օր, որտեղ խորհուրդը քննարկում է և ձևավորում է օրակարգը, հարցերի քննարկման ժամանակացույցը, որից հետո […]

Մեր բանջարն իրենց հանճարին վնաս չէ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արտառոց չի համարում այն հանգամանքը, որ կարճ ժամանակահատվածում 7000 մարդ է անդամակցել ՀՀԿ-ին և ընդգծում, որ ՀՀԿ-ին անդամակցության ավելի շատ դեպքեր էլ են արձանագրվել։ «Եղել են դեպքեր, երբ 15-20 հազարով էլ են եկել, ինչո՞ւ եք այդպես զարմանում», – խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ անդամակացությունը մշտական պրոցես […]

«Խղճում եմ այն տղամարդկանց, ովքեր քննադատում են կանանց հագուկապը, սանրվածքը»

«Ընդդիմությունն, իհարկե, իրավունք ունի իր կարծիքն ունենալու, և բոլորիս հասկանալի է, որ ընդդիմության գլխավոր դերն ու նպատակն է քննադատել իշխանությանը: Նախարարները շատ պարզ հայտարարել են իրենց քայլերի բացատրությունը, պետք էր լսել ու հասկանալ, վստահ եմ՝ նաև հասկանալի է եղել, սակայն ընդդիմությունը բաց չի թողնում հնարավորությունը քննադատել իշխանությանը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ […]

«Եթե լիներ 6500 մարդ , դա քննարկումների տեղիք չէ՞ր տա»

ՀՀԿ-ի ուշադրության կենտրոնում միշտ եղել և շարունակում են մնալ երիտասարդները. Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հ. Նաղդալյանը: Փոխխոսնակը նշեց, որ ՀՀԿ-ն անընդհատ զարգացող օրգանիզմ է և այդ զարգացման մեջ, ինչպես մնացած բոլոր օրգնիզմները, ՀՀԿ-ն ևս ենթարկվում է զարգացման օրենքների, հետևաբար այն ունի իր ավագների, միջին տարիքի և երիտասարդների դասը։ Անդրադառնալով երիտասարդ կադրերից եղած սպասումներին՝ […]

Լարսի անցակետը բաց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

«Հայոց ցեղասպանության ժխտումը ճանապարհ է հարթել իսլամական ահաբեկչության համար». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 29-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավորներ Օմար ալ Արաբին եւ Ալան Բաքերիին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը: ԱԺ փոխնախագահը ողջունել է սիրիացի պատգամավորների այցը Հայաստան եւ նշել, որ հայ-սիրիական բարեկամությունը դարերի պատմություն ունի, որն առավել ամրապնդվել է՝ Սիրիայի կողմից Ցեղասպանությունից մազապուրծ […]

Լուկաշենկոն ու Ալիեւը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել

Ադրբեջանն ու Բելառուսը կողմ են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը՝ միջազգային իրավունքի շրջանակներում։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համատեղ հայտարարության մեջ, հայտնում է АПА-ն։ «Կողմերը նշում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը` առաջին հերթին ինքնիշխանության պահպանման և ապահովման, պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների չխախտման, […]

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Փոքր Մհեր» կրթահամալիր

«Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են կրթահամալիր: Այս մասին  ՄԻՊ աշխատակազմը տարածած հաղորդագրություն է տարածել: Նոյեմբերի 28-ին տեղեկատվության հրապարակային աղբյուրներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենը պարբերաբար սպառնալիքներ եւ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել կրթահամալիրի սաների հասցեին՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը: Երեխաների իրավունքների պաշտպանության եւ […]

Կուսակցություն ստեղծելու համար այսուհետ նոր պայմաններ են դրվել

Ազգային ժողովը քիչ առաջ կողմ քվեարկեց «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին օրենքի նախագծին 106 կողմ, 1 ձեռնպահ և 1 դեմ ձայներով: Իսկ 99 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը: Գործող օրենքով՝ գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա 200 անդամ, այնուհետև վեց ամսվա ընթացքում անդամների թիվը պետք է հասնի 2000-ի: Նոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի