26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 29, 2016

Բրավո

ՀՀ Արդարադատության նախարարությունն առժամանակ ետ է կանչել «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նման որոշման հիմքը հասարակական տարբեր շերտերում առաջացած մտահոգություններն էին։ Գերատեսչությունը պլանավորում է առաջիկայում լայնամասշտաբ հանրային քննարկումներ սկսել, որից հետո ստացված առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծ հրապարակել։ Կարծում եմ՝ սկզբի համար վատ չէ։ Իհարկե, այդ հանրային քննարկումները կարող […]

«ԿԲ-ն համեստ կանխատեսում է արել»

ՀՀ կենտրոնական բանկի վերջին կանխատեսումներով` այս տարի Հայաստանում կարձանագրվի ընդամենը 1.3-1.8 տոկոս տնտեսական աճ: Այս մասին նշված է ԿԲ-ի հրապարակած 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի  հետ զրույցում ասաց. «Ես հակված եմ մտածելու, որ այդ  3.2 տոկոսը, որը նշված է,  իրատեսական է: Մենք պետք է հաշվի առնենք մի փաստ. […]

ՀՀ ֆինանսների նախարարությունում կայացավ ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի նիստ

Նոյեմբերի 29-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի՝ Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված առաջին նիստը: Հասարակական խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի կազմում ընդգրկված են հասարակական կազմակերպություններ, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ: Խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված են նաև միջազգային հայտնի […]

«Նիսան Մարչը» բարձրացել է մայթ ու բախվել «Ֆորդին». կա տուժած

Նոյեմբերի 28-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի փակ վնասվածք, գլխուղեղի ցնցում, մարմնի տարբեր հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 26-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը վայր ընկնելու հետեւանքով: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.00-ի […]

Գերմանական ընկերությունը կդադարեցնի զենքի վաճառքը Թուրքիային

Գերմանական անվանի ընկերությունը այլևս Թուրքիային զենք ու զինամթերք չի վաճառի: Թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝  զենքի արտադրության ոլորտում հայտնի  «Heckler & Koch»-ը որոշ քաղաքական չափանիշների շրջանակներում վերանայել է այն երկրների ցանկը, որոնց զենք է վաճառում: Այսպիսով, ՆԱՏՕ-ի անդամ երկրները կամ այն երկրները, որոնք այս կազմակերպության հետ սերտ հարաբերություններ ունեն, ինչպես նաև՝ օրինապահության և ժողովրդավարության բարձր մակարդակ […]

Բերման է ենթարկվել Արցախում

ԼՂՀ Հադրութ քաղաքում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել գողություն կատարելու մեջ մեղադրվող 31-ամյա Վարդան Վ.-ն: Նա հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով): Խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Նախարարները վարչապետին են ներկայացրել վերջին 2 ամիսների աշխատանքների հաշվետվությունները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի  ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են  վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը: Նշելով, որ հաշվետվություններում հիմնական շեշտադրումը պետք է լինի այն, թե ռեալ ինչն է փոխվել, Կարեն Կարապետյանը հավելել է. «Մեր գերատեսչությունների ղեկավարների կամ առաջին էշելոնի կառավարիչների համար դեկտեմբերին […]

Նախագահի հետ ՀՀ մշակույթի նախարարը քննարկել է նախարարության նոր նախաձեռնությունները

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը զեկուցել է նախարարության գործունեության գերակա ուղղություններից մեկի՝ Հայաստանում և արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման ու զարգացման, մայրաքաղաքից բացի մարզերում ևս մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ նախարարության նոր նախաձեռնությունների մասին, որոնց Սերժ Սարգսյանն անդրադարձել էր օրերս՝ ՀՀԿ 16-րդ համագումարում հնչեցրած զեկույցի ժամանակ: Արմեն Ամիրյանը Հանրապետության Նախագահի հետ քննարկել […]

Թափանցիկ ընտրությունների անցկացման մեխանիզմները՝ «ռելսերի վրա»

Հայաստանյան ներքաղաքական գործընթացները ընթանում են դեպի 2017թ-ի խորհրդարանական ընտրություններ, որոնք առանձնահատուկ են լինելու ՀՀ ներքաղաքական համակարգի ձևավորման տեսանկյունից, քանի որ Հայաստանը այդպիսով անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի, որով էլ նախատեսվելու են իշխանության հիմնական ճյուղերի ձևավորումը: Սակայն պետք է նշել, որ մեկ այլ կարևոր հարց, որը ծառացած է և ՀՀ իշխանությունների, ինչու չէ նաև ընդդիմության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի