27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«ԿԲ-ն համեստ կանխատեսում է արել»

ՀՀ կենտրոնական բանկի վերջին կանխատեսումներով` այս տարի Հայաստանում կարձանագրվի ընդամենը 1.3-1.8 տոկոս տնտեսական աճ: Այս մասին նշված է ԿԲ-ի հրապարակած 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում:

Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի  հետ զրույցում ասաց. «Ես հակված եմ մտածելու, որ այդ  3.2 տոկոսը, որը նշված է,  իրատեսական է: Մենք պետք է հաշվի առնենք մի փաստ.  մեծ ընդհանուր շրջանառությունը մեծ ծավալներ չի կազմում: Մեր ՀՆԱ-ն համարժեք է 11 միլիարդին: Եվ մենք այս ցուցանիշին հասնում ենք այն պարատագում, երբ մեր երկրի տնտեսությունը գրեթե ճգնաժամային վիճակում է»:

Տնտեսագետն ընդգծեց՝ եթե այս ճգնաժամանյին ռեժիմին դիմակայենք, աշխատենք ճիշտ ու արդյունավետ, կարելի է լավ արդյունքի հասնել:

«Իսկ ինչ վերաբերում է  ԿԲ-ի կանխատեսումին,  պետք է ասել՝ հիմա ԿԲ-ն գների կայունությունը պահելուց զատ՝ պիտի ֆինանսական կայունություն  էլ պահի, բայց  մեր արժույթն ավելի ամուր արժույթի կողքին  կարող է երերալ, տատանվել,  իսկ դա կարող է ազդել մեր երկրի տնտեսության  վրա: Այ հենց վերը նշվածների համար էլ  ԿԲ-ն  համեստ կնխատեսում է արել», – նշեց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ