27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թափանցիկ ընտրությունների անցկացման մեխանիզմները՝ «ռելսերի վրա»

Հայաստանյան ներքաղաքական գործընթացները ընթանում են դեպի 2017թ-ի խորհրդարանական ընտրություններ, որոնք առանձնահատուկ են լինելու ՀՀ ներքաղաքական համակարգի ձևավորման տեսանկյունից, քանի որ Հայաստանը այդպիսով անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի, որով էլ նախատեսվելու են իշխանության հիմնական ճյուղերի ձևավորումը:

Սակայն պետք է նշել, որ մեկ այլ կարևոր հարց, որը ծառացած է և ՀՀ իշխանությունների, ինչու չէ նաև ընդդիմության ուսերին, թափանցիկ, արդար, բոլորի կողմից վստահելի ընտրությունների անցկացումն է: Երկար ժամանակ է՝ ինչ այս խնդիրը գտնվում է ՀՀ հիմնական քաղաքական ուժերի մտահոգության տիրույթում:

Դեռևս ամիսներ առաջ այս խնդրով մտահոգ ուժերը՝ ընդդիմադիր, իշխանական կուսակցությունները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդես եկան ԸՕ-ում բարեփոխումներ կատարելու շուրջ քննարկումներ կազմակերպելու «4+4+4» ձևաչափը: Երկարատև բանակցություններից հետո կողմերը համաձայնության եկան: Նրանք կոնսենսուսով հայտարարություն ընդունեցին, որը նախատեսում էր ընտրությունների ընթացակարգի վերահսկման մեխանիզմների ներդնում: Սակայն ԸՕ-ի փոփոխությունների փաթեթի շուրջ քաղաքական համաձայնությունը կյանքի կոչելու հարցում համաձայնությանը մասնակից ուժերը պետք է կարողանային ներգրավել մոտ 15 մլն եվրո գումար՝ համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու համար: Քանի որ պետությունը այդ չափով միջոցներ չուներ ներդնելու համար՝ համաձայնության մասնակիցները որոշեցին դիմել համպատասխան դոնոր կազմակերպութուններին:

ԵՄ-ն դրական գնահատեց ԸՕ-ի շուրջ կայացած համաձայնությունը և պատրաստակամություն հայտնեց ֆինանսական օժանդակություն տրամադրելու հարցում: ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է զգալի օժանդակություն առաջարկել այդ համաձայնության իրականացմանը:

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նույնպես բարձր գնահատանքի արժանացրեց ԸՕ-ի շուրջ կայացած համաձայնությունը՝ հայտարարելով, որ գերմանական կողմը քննարկում է և հույս ունի, որ կհաջողվի ֆինանսավորել ընտրողների ընտրատեղամասերում գրանցման հետ կապված հարցը: Իսկ նախօրեին ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, թե ԱՄՆ կառավարությունը ողջունում է ԸՕ-ի շուրջ կայացած համաձայնությունը և այն համարում է բովանդակալից քայլ ՀՀ-ում ընտրական գործընթացների նկատմամբ վստահության վերականգնման ու հաշվետվողականության ապահովման ուղղությամբ:

Միացյալ Նահանգները միանում է Եվրամիությանը, Մեծ Բրիտանիային և Գերմանիային՝ ապահովելու ֆինանսական օժանդակություն ընտրությունների անցկացման մեխանիզմների շուրջ կայացած համաձայնություններով նախատեսվող քվեարկության նոր գործընթացների ու սարքավորումների համար, որպեսզի այս գործընթացներն ու սարքավորումները 2017թ. գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ապահովված լինեն: ԱՄՆ-ի այս հայտարարությունը կարևոր է այն առումով, որ հենց ԱՄՆ-ի, ինչպես նաև ԵՄ-ի՝ ֆինանսական օժանդակություն տրամադրելու հարցում առկա հանձնառությունն է առանցքային դեր ունենալու, որի արդյունքում ձեռք կբերվեն ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար նախատեսված սարքավորումները, որոնց գործարկումը կբարձրացնի ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողությունը և կապահովի քաղաքացիների ընտրական իրավունքների ամբողջական իրացումը: Ի վերջո հայաստանյան ընտրությունների բարձր մակարդակի անցկացման հարցը մտահոգում է ոչ միայն ՀՀ քաղաքական ուժերին և ՀՀ քաղաքացիներին, այլև Հայաստանի միջազգային գործընկերներին:

ՀՀ-ի նկատմամբ այդ երկրների վստահության մակարդակը որոշ չափով կախված է նաև ընտրությունների անցկացման որակից: Ընտրությունների որակի բարձրացումն առավել կայուն կդարձնի ՀՀ ներքաղաքական կյանքը, ինչը օտարերկրյա ներդրողներին և գործընկերներին գրավող լրացուցիչ հանգամանք:

Նարեկ Պողոսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ