Ադամ Սահակյանի մորը ներկաները դիմավորել եւ ճանապարհել են հոտընկայս

Այսօր ՀՀԿ կանանց խորհրդի համաժողովին մասնակցում է նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Ադամ Սահակյանի մայրը` Գայանե Անտոնյանը: Henaran.am-ի թղթակիցը հայտնեց՝ Գայանե Անտոնյանը կարճ ելույթ է ունեցել, ներկայացրել է իր որդու եւ ծառայակից ընկերների հերոսությունը, ապա հավելել. «Փառք ու պատիվ բոլորին»: Ադամ Սահակյանի մորը ներկաները դիմավորել եւ ճանապարհել են հոտընկայս, ծափահարություններով։