26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 5, 2016

Թուրքիայում արգելափակվել են WhatsApp-ը, Facebook-ը, YouTube-ը եւ Twitter-ը

Նախորդ գիշեր թուրքական իշխանությունները սահմանափակել են WhatsApp-ի,YouTube-ի, Facebook-ի եւ Twitter-ի հասանելությունը։ Դրանց սերվիսների աշխատանքն այնքան է դանդաղել, որ մարդիկ չեն կարողանում օգտվել դրանցից։ Որոշ տեղեկություններով՝ նշյալ արգելափակումները կապվում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկարատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) 11 պատգամավորի, այդ թվում կուսակցության համանախագահներ՝ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի ձերբակալությունների հետ:

Սուրիկ Խաչատրյանին հստակ հրահանգ էր տրված․ Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է իր առաջին աշխատանքային այցերը Հայաստանի մարզերով եւ Արցախ: Երեկ Կարեն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից առաջ Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին  հստակ հրահանգ է տրված եղել վարչապետի աչքին չերեւալ: Մարզային բոլոր հանդիպումներին երեկ Սուրիկ Խաչատրյանը չերեւաց: Առավել մանրամասն՝ թերթի […]

Վարչապետը բարկացել է․ Ժողովուրդ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը երեկ ԱԺ-ում ներկայացրեց սպորտի ոլորտին հատկացվող գումարների նախագիծը: Նախարարին հարցեր ուղղեց միայն գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ում հարցադրումներից հետո ակնհայտ էր Հրաչյա Ռոստոմյանի զայրույթն ու վրդովմունքը: Բանն այն է, որ Հրաչյա Ռոստոմյանի բանավոր ներկայացրածը այնքան էլ չի համընկել ծրագրի […]

Ի՞նչ է կատարվում մաքսայինում․ Հայկական ժամանակ

Տխուր տեղեկություններ են ստացվում ՀՀ մաքսային ծառայության գործունեության նոր ոճի մասին։ Հայաստան ներմուծվող այն ապրանքները, որոնք ենթակա են մաքսային զննման, ենթարկվում են այնպիսի «զննման», որ ապրանքների մի զգալի մասը վնասվում է։ Խոսքը վերաբերվում է հատկապես «փոքր» ներկրողներին, որոնց ներկրած բեռներով արկղերը դեսուդեն են շպրտվում ու եթե դրանց մեջ կան ջարդվող ապրանքներ, դրանք վնասվում են։ Ինչպես […]

ԱՄՆ դեսպանատան ինչի՞ն է պետք նրանց հարազատների անուններրի ցանկը․ Հրապարակ

«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ` հուլիսին «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ-ի գրավումից հետո ՀՀ-ում ամերիկյան դեսպանատունը դիմել էր հայաստանյան պատկան մարմիններին, որպեսզի իրենց տրամադրեն ՊՊԾ գունդը գրաված «ծռերի» հարազատների անունները՝ ԱՄՆ մուտք գործելու համար վերջիններիս վիզա չտրամադրելու նպատակով: Անկախ նրանից, որ «Սասնա ծռերը» ժողովրդի դժգոհությունից ծնված շարժում էր եւ հասարակության շրջանում համակրանք էր վայելում, իսկ ամերիկյան իշխանությունն էլ […]

Կարեն Կարապետյանը և Բակո Սահակյանը քննարկել են տնտեսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Արցախի նախագահը շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ ու արդյունավետ գործունեություն: Արցախի նախագահը հույս է հայտնել, որ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակահատվածում հայկական երկու պետությունների բարձր մակարդակի վրա գտնվող տնտեսական […]

Ինչու՞ են դարանակալում․ Հրապարակ

Մինչ ոստիկանապետն ազդեցիկ դեմքով խորհրդակցություններ է անում եւ կարգադրում ոստիկաններին մնալ օրինականության սահմաններում, մինչ նրանց կրծքին տեսախցիկներ են փակցնում, որ կոռուպցիան վերացնեն, Երեւան-Գյումրի միջպետական ճանապարհի Պռոշյան գյուղի հատվածում անընդհատ վերուվար է անում պետավտոտեսչության մի ավտոմեքենա, մյուսը դարանակալված է գյուղի վերջում, թփերի մեջ՝ «աչքն» Աշտարակի կողմից եկող մեքենաներին, որոնք Պռոշյան են հասնում նոր կառուցված մայրուղով, որը […]

Թուրք լրագրողը զուգահեռներ է անցկացրել 1915թ. և այսօրվա Թուրքիայի դեպքերի միջև

«Անատոլիան ականատեսն է ապրիլի 24-ին հայերի հետ կատարվածին շատ նման զարգացումների: Այս անգամ ոչ թե հայ քաղաքական գործիչներն ու մտավորականներն են իրենց տներում հարձակման ենթարկվում ու ձերբակալվում, այլ քրդերը: Քուրդ քաղաքական առաջնորդների դեմ նման գործողություններն անխուսափելի էին, հատկապես երբ պետության գեների մեջ ներծծված մասնատման վախին գումարվում է Էրդողանի զայրույթը», – գրում է թուրքական «haberdar.com» թերթի […]

Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի

Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդեպ, և նրանք, ովքեր արհամարում էին նրա վաստակը, տեսնելով նրան, պիտի խռովվեն սաստիկ երկյուղից և պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկության համար։ Իմաստ. Սողոմոնի 5:1-2

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի