09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Ի՞նչ է կատարվում մաքսայինում․ Հայկական ժամանակ

Տխուր տեղեկություններ են ստացվում ՀՀ մաքսային ծառայության գործունեության նոր ոճի մասին։ Հայաստան ներմուծվող այն ապրանքները, որոնք ենթակա են մաքսային զննման, ենթարկվում են այնպիսի «զննման», որ ապրանքների մի զգալի մասը վնասվում է։

Խոսքը վերաբերվում է հատկապես «փոքր» ներկրողներին, որոնց ներկրած բեռներով արկղերը դեսուդեն են շպրտվում ու եթե դրանց մեջ կան ջարդվող ապրանքներ, դրանք վնասվում են։ Ինչպես ահազանգում են տնտեսվարողները, դա արվում է սահմանին «խիստ վերահսկողություն» սահմանելու անվան տակ։

Թե ինչ նպատակ է հետապնդում մաքսայինի նոր աշխատաոճը, տնտեսվարողները դեռ չեն հասկացել։ Նրանց կարծիքով, մաքսավորները կամ փորձում են բարձրացնել կաշառքների «ստավկաները» կամ ուզում են արհեստական դժգոհություն առաջացնել ՊԵԿ նոր ղեկավարի նկատմամբ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ