27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռազմական ոստիկանության նախկին պաշտոնյան ազատազրկվեց կնոջը սիրահետողին սպանելու համար /վիդեո/

Դատարանը  2,7 տարով ազատազրկեց  նախկին ռեկտորի  եղբորը սպանողին։ Նոյեմբերի 4-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2 տարի 7 ամսվա ազատազրկման դատապարտեց Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Արման Կատունյանին։

Նշենք, որ սպանությունը կատարվել էր 2014թվականի հուլիսի 24-ի Գետք գյուղի մոտ։ Կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել էր 1964 թ. ծնված Հարություն Գրիգորյանի դիակը։ Սպանությունից երկու օր անց  մեղայականով ոստիկանություն էր ներկայացել Արման Կատունյանը՝ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետը։

Արման Կատունյանին մեղադրանք առաջադրվեց, որ նա իր կնոջ` Ջեմմա Խաչատրյանի եւ հարևանությամբ բնակվող` Հարություն Գրիգորյանի միջեւ արտաամուսնական հարաբերությունները պարզելու նպատակով գնացել է Գետք գյուղ հանդիպելու  Հարություն Գրիգորյանին։ Հոգեկան խիստ հուզական՝ աֆեկտի վիճակում, ապօրինի կերպով ձեռք բերած, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով լիցքավորված «ՊՄ» տեսակի ատրճանակով կրակել է Հարություն Գրիգորյանի վրա և սպանել նրան:

Դատարանում դատահոգեբանական քննությամբ  ապացուցվել էր, որ Արման Կատունյանը՝ իմանալով կնոջ և  Հարություն Գրիգորյանի  կապի մասին, եղել է հուզական / աֆեկտի/ վիճակում, նաև խափանման միջոց կալանավորումը փոխվել էր, ընտրվել էր նոր խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին։
Այսօր դատական նիստին ներկա չէր մեղադրող կողմը, Ամբաստանյալ Արման Կատունյանը հանդես եկավ եզրափակիչ խոսքով։ :

«Դիտավորություն չեմ ունեցել: Զղջում եմ արարքիս համար»,- ասաց Կատունյանը:

Այնուհետ դատական նիստը նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը, կարդաց դատարանի վճիռը։

ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով դատապարտեց ազատազրկման երեք տարի ժամկետով, 235 հոդվածի 1-ին մասով՝ 6 ամիս ժամկետով։ Հաշվի առնելով այն փաստը, որ արդեն  մոտ 7 ամիս արդեն Արման Կատունյանը կալանավորված եղել է վերջնական պատիժ նշանակեց 2 տարի, 7 ամիս, 12 օր ազատազրկումը։ Դատարանը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը, այն է ստորագրություն չհեռանալու մասին թողեց անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Դատարանի վճիռն Արման Կատունյանի պաշտպանները սահմանված կարգով բողոքարկելու են վերաքննիչ դատարանում: «Չկա քրեական գործում Կատունյանի պատիժը ծանրացնող որևէ հանգամանք, ուստի այս պարագայում գրեթե մաքսիմալ հնարավոր պատիժը դատարանի կողմից նշանակելը տրամաբանական չէ։ Կատունյանը արդարացվել է, իհարկե, այդ մասով գոհ ենք, թեև պետք է արդարացվեր նաև այսպես ասած փամփուշտ պահելու մասով, այդ մասով էլ կբողոքարկենք, բայց եթե արդարացվում է մեղադրանքի դրվագներից մեկով, ապա անհասկանալի է, թե ինչու է հնչում նույն պատիժը։ Միանշանակ բողոքարկելու ենք դատավճիռը»,-ասաց  Արման Կատունյանի  պաշտպան Երվանդ Վարոսյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ