26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2, 2016

Թուրքիայի հետ պատերազմ չենք ուզում, բայց պատրաստ ենք. Իրաքի վարչապետ

Իրաքի վարչապետ Հայդար Ալ Աբադին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Անկարայի կողմից թուրք-իրաքյան սահմանի մոտ զորքերի ու զրահատեխնիկայի կուտակմանը: Աբադին հայտարարել է, որ Անկարայի նման պահվածքի շարունակության դեպքում Թուրքիան թշնամական կորակեն և համապատասխան վերաբերմունք կցուցաբերեն: «Թուրքիայի հետ պատերազմ, բախում չենք ուզում: Սակայն եթե նման բան լինի, մենք պատրաստ ենք»,- հայտարարել է Իրաքի վարչապետը: […]

Տենց շատ մարդ է խաբնվել իմ հայացքին. նախարար

Գյուղատնտեսության նախարարությանը տրամադրված գումարները 2017 թվականի համար կբավարարի, սակայն գյուղատնտեսական ոլորտին համապատասխան ձևով զարգացնելու համար բավարար չէ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Հարցին, թե չարաշահումներն ինչ կարգի են եղել, քանի որ մամուլում կային հրապարակումներ, ըստ որոնց, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրն էր վերցրել՝ Հովիկ Աբրահամյանի հողերի համար, նախարարը պատասխանեց, […]

Բացիթողի վիճակ չէր

Բնապահպանության նախարարությանը տրամադրվող գումարները բավարար չեն ոլորտում նախատեսվող բոլոր խնդիրները լուծելու համար։ Այսօր ԱԺ-ու լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:  «Բնության հիմնադրամի միջոցով մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք՝ բնության հուշարձանի տարածքն անձնագրավելու, պահպանման գոտի առանձնացնելու և դրա կառավարման արդյունավետությունը մեծացնելու նպատակով։ Սա լրացուցիչ եկամուտ կապահովի սկզբնական շրջանում կառավարողին, հետագայում նաև համայնքին»,-ասաց նա: […]

55 հազար դոլարս եմ ուզում, որ տվել եմ Անուշիկին. ազատամարտիկը կդիմի ծայրահեղ քայլի/վիդեո/

Ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը վաղը Կառավարության շենքի մոտ հացադուլ կհայտարարի: Ակդ մասին նա հայտնեց  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում : Իր փոխանցմամբ՝ ազատամարտիկը արդարադատության համակարգի հետ կապված խնդիրներ ունի: «55 հազար դոլարս եմ ուզում, որ տվել եմ Անուշիկին: Իմ արյան գնով ձեռք բերածս գումարն ա: Էլ չեմ կարա, արդեն մի քանի տարի էս վիճակում եմ: Հույսս մենակ […]

Եվրոպայի դռները լայնորեն բաց են Հայաստանի առջև.վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյին: Վարչապետը ողջունել է տիկին Դըֆրենյի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու Բելգիայի հետ քաղաքական երկխոսությունը, առավել բազմաբնույթ դարձնելու առևտրատնտեսական […]

Գազի սակագնի նվազումը կհանգեցնի առաջին անհրաժեշտության ապրանքների գների նվազման

Ինչպես հայտնել ենք, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։ Այսօր «Հենարան» ակումբում տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նկատտեց՝ եթե սպասարկող ընկերությունը սակագնի նվազման հնարավորություն ունի, բնականաբար, այն դրական կանդրադառնա թե՛ ժողովրդի, թե՛ ընդհանուր տնտեսության վրա: «Գազը, հանդիսանալով կարևոր էներգակիր, իր […]

Հռոմի Կոլիզեյը լուրջ վտանգի տակ է․ եւս մեկ երկրաշարժի այն չի դիմանա /վիդեո/

Մասնագետներն ահազանգում են՝ Հռոմի ամենակարեւոր մշակութային օջախը՝ Կոլիզեյումը, լուրջ վտանգի տակ է։ Վերջերս Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժերը վնասել են այն, եւ եւս մեկ երկրաշարժի Կոլիզեյումը չի դիմանա։ Դրա վրա մի քանի ճաքեր են առաջացել։ Մանրամասները՝ տեսանյութում

Ինձ հետաքրքրում է, որ գինը նվազել է, մնացածն այս պահին չի հետաքրքրում. նախարար

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը բյուջեի քննարկման ժամանակ հարց ուղղեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, թե ի՞նչ միջոցներով է սուբսիդավորվելու ջերմատների համար գազի գնի 17 տոկոս իջեցումը։ Ի պատասխան՝ նախարարը նշեց. «Ինձ հետաքրքրում է, որ գինը նվազել է, մնացածն այս պահին չի հետաքրքրում։ Ես ուրախ եմ, որ գինը նվազել է, և ջերմատների համար ավելի […]

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Աունին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Աունին՝ Լիբանանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: «Վստահ եմ, որ Ձեր երկարամյա փորձառությունը և Լիբանանի բարեկեցիկ ու անվտանգ ապագայի ապահովմանն անմնացորդ նվիրվածությունը լավագույնս կծառայեն իրենց նպատակին: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում հայ և լիբանանցի ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամությունն առավել կամրապնդվի և կստանա նոր որակներ: Մաղթում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի