08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Գազի սակագնի նվազումը կհանգեցնի առաջին անհրաժեշտության ապրանքների գների նվազման

Ինչպես հայտնել ենք, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։

Այսօր «Հենարան» ակումբում տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նկատտեց՝ եթե սպասարկող ընկերությունը սակագնի նվազման հնարավորություն ունի, բնականաբար, այն դրական կանդրադառնա թե՛ ժողովրդի, թե՛ ընդհանուր տնտեսության վրա:

«Գազը, հանդիսանալով կարևոր էներգակիր, իր կարևոր բաղադրիչն ունի ցանկացած ապրանքի ինքնարժեքի մեջ: Գազի սակագնի նվազումը ոչ միայն բնակչության սոցիալական բեռի նվազման խնդիր կլուծի, այլև պետք է որ իր ազդեցությունն ունենա առաջին անհրաժեշտության ապրանքների գների փոքր-ինչ նվազման վրա», – նշեց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ