26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2, 2016

Սոչիում ուղղաթիռն ընկել է տան վրա․ կան զոհեր /վիդեո/

Սոչիում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել։ Ուղղաթիռն ընկել է առանձնատան բակը, արդյունքում կա երկու զոհ եւ վիրավորներ։ Բարեբախտաբար, պատահարի պահին տան բակում ոչ ոք չի եղել, զոհվել են ուղղաթիռի ուղեւորներից երկուսը։ Ուղղաթիռում 6 հոգի է եղել, բոլորն էլ Մոսկվայի բնակիչներ՝ 20-32 տարեկան։ Նրանք վարձել էին զբոսաշրջային ուղղաթիռը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Աղքատության կրճատման վերաբերյալ վերլուծություն չի արվում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝աղքատության կրճատման վերաբերյալ վերլուծություն  չի արվում: Վերջինս ոչ մասնագիտական որակեց սոցիալական բեռի թեթևացումը տոկոսներով հաշվարկելը : Անկախ ամեն ինչից լրագրողների հետ զրույցում նախարարը շեշտեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտը եղել և լինելու է առաջնային: «Եթե հաջորդ տարվա բյուջեի նախագծում 30 միլիարդ պայմանական լրացուցիչ միջոց չի գտնվել կենսաթաշոկաների բարձրացման համար, չի […]

Դեֆոլտ չի լինի

2017 թվականի  բյուջեն նույն համամասնությունը, նույն տրամաբանությունը ունի, ինչ վերջին մի քանի տարվա բյուջեներն ունեին. ստացվում է՝ կտրուկ արմատական փոփոխություններ ակնկալելը դժվար է:   Այսօր «Հենարան»   ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակեր արտահայտեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Վերջինս շեշտեց՝ բյուջեում նաեւ բացասական միտում է նկատել՝ պետական պարտքի սպասարկմանը հետզհետե ավելի մեծ գումարներ են ուղղվում: Եթե […]

«Գնաց հիստերիկը, աննորմալ ցիկլոն…»

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գնաց հիստերիկը, աննորմալ ցիկլոն, գնալդ լինի գալդ չլինի, իսկական անորմալ, միայն երեկ Երևանում թափվել է ամբողջ նոյեմբեր ամսվա ամսական տեղումների կրկնապատիկի չափ տեղում: Շրջաններում էլ չեմ ասում….»

1.1 միլիարդ լրացուցիչ գումար հատկացված է բնակչության կենսամակարդակի ավելացմանը

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ սոցիալական պաշտպանության ոլորտը եղել եւ լինելու է միշտ առաջնային: «Եթե հաջորդ տարվա բյուջեի նախագծում երեսուն միլիարդ պայմանական լրացուցիչ միջոց չի գտնվել կենսաթաշոկաների բարձրացման համար չի եղել»,- ասաց Ա. Ասատրյանը: Նախորդ տարի պայմանավորված էլեկտրաէներգիայի եւ գազի սակագնի բարձրացմամբ ինչպես հայտնի է կառավարությունը սոցիալապես անապահով ընտանիքներին որպես աջակցություն տրամադրեց […]

Նոր Կառավարությունը կոնկրետացում էր պահանջում. փոխնախարար

Այսօր՝ նոյեմբերի 2-ին  «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը խոսեցին  ՀՀ կառավարության նոր ծրագրի շրջանակում սփյուռքին առնչվող հեռանկարային բարեփոխումների մասին: «Սփյուռքի բաժնում առանձնացված են 7 կարևորագույն խնդիրներ, պետք աշխատանքներ կատարվեն այս գերակա խնդիրներին լուծում տալու ուղղությամբ»,-նշեց Ստեփան Պողոսյանը: Սերժ Սրապիոնյանն էլ […]

Ինչ կանխատեսում է անում Արտեմ Ասատրյանը մյուս տարվա համար (վիդեո)

2017 թվականի պետական բյուջեի նախագծով կենսաթոշակների, նպաստերի եւ նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Անհրաժեշտ միջոցները, որոնք նախատեսվել են 2017 թվականի բյուջեի նախագծում, դուք տեղյակ եք, նաեւ առաջին օրը հնարավորություն ուներ ֆինանսների նախարարը ամբողջական ներկայացնելու ըստ ոլորտների բաշխման հնարավորությունները, պետական բյուջեի երեսուն […]

Սիսիանի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կան զոհեր

Նոյեմբերի 2-ին, ժամը 06.57-ին ահազանգ է ստացվել, որ Գորայք-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորայք հատվածի 9-րդ կմ-ին «Mitsubishi Grandis» մակնիշի (վարորդ՝ Կ. Մ.) 35 AG 494 պետհամարանիշով […]

Պաշտոնից ազատել է

ՀՀ վարչապետը որոշում է կայացրել՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվա-կանի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Հովհաննես Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի