26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2, 2016

Հոկտեմբերի 21-27-ը մայրաքաղաքում ծնվել է 436 երեխա

Հոկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 436 երեխա՝ 239 տղա, 197  աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37507 քաղաքացի:

Ակցիայի մասնակիցներին քննարկման են հրավիրել. ԴԱՀԿ

2016 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում կազմակերպվել է ակցիա՝ երեխաների խնամքի և տեսակցության հետ կապված դատական ակտերի կատարման առնչությամբ։ Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Հարկադիր կատարման ծառայության Տեսչական և վերլուծական բաժնի պետը, որին և ակցիայի մասնակիցները ներկայացրել են գրավոր հարցադրումներ։ Ակցիայի մասնակիցների հարցադրումներն ուսումնասիրվել են ՀՀ ԱՆ […]

ԵՏՄ-ն զարգանում է՝ իրականցնելով իր առջև դրված խնդիրները

2016թ. հոկտեմբերին 27-ին Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նիստին ներկա են գտնվել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի վարչապետերը: Միջկառավարական խորհրդի նիստի քննարկումների կենտրոնում ԵՏՄ-ի Մաքսային օրենսգրքի վերաբերյալ հարցերն էին: Նիստի ընթացքում Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևը հայտարարել է, որ նոյեմբերին հնարավոր կլինի հարթել ԵՏՄ-ի Մաքսային օրենսգրքի վերաբերյալ տարակարծությունները և […]

10 տարում 800 լրագրող է սպանվել․ ՄԱԿ

Վերջին 10 տարիների ընթացքում աշխարհում ավելի քան 800 լրագրող է սպանվել։ Սակայն հանցագործների միայն 10 տոկոսն է պատասխանատվության ենթարկվել։ Այդ մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի ամենամյա զեկույցը։ «10-ից 9 դեպքերում հանցագործները խուսափում են պատժից»,- ասվում է զեկույցում։

‹‹Մենք պետք է համատեղ պայքարենք թուրքական ժխտողականության դեմ›› Էդուարդ Շարմազանովը՝ Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահին

Նոյեմբերի 2-ին Երևան է ժամանել Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությունը: ‹‹Զվարթնոց›› օդանավակայանում Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահին դիմավորել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Առանձնազրույցի ընթացքում կողմերը կարևորել են երկու խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև համագործակցության խորացումը միջազգային հարթակներում: Դրական գնահատելով Սլովակիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ԱԺ փոխնախագահը […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Մայքլ Քարփինթերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Մայքլ Քարփինթերին: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ունեցել, և երկու բարեկամ երկրները եկող տարի նշվելիք այդ հարաբերությունների հաստատման 25-ամյակին մոտենում են վերջին մեկ-երկու տարիների ընթացքում ձեռք բերված լուրջ հաջողություններով: Սերժ […]

Անհայտ ավտոմեքենայի վարորդը երկու կանանց վրաերթի է ենթարկել և դիմել փախուստի

Նոյեմբերի 1-ին, ժամը 14-ին, երկու կին ոստիկանությունում հաղորդումներ են տվել, որ նույն օրը, ժամը 9.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցի թիվ 5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել իրենց և դիմել փախուստի: Կատարվում է հետաքննություն:

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման աշխատանքների քննարկման նպատակով

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ Նախագահի վերահսկողական […]

«Թող գնան Սաֆարովի մորից էլ հարցազրուց վերցնեն».սպանված կուրսանտի հայր

«Նոյեմբերի 17-ին լրանում է մեկ տարին, ինչ մեկնարկել են դատական նիստերը և ոչ մի առաջընթաց չկա: Ինձ համար շատ մեծ ցավ է ու սպասման այս վիճակը շարունակական սթրեսի մեջ է պահում ընտանիքս: Կինս շարունակ հիվանդանոցներում է, ես նույնպես առողջական խնդիրներ ունեմ: Ամբաստանյալները մեկ շաբաթ հանգիստ նստում են ՔԿՀ-ում ու հետո գալիս դատարան՝ վատանում են»,-Henaran.am-ի թղթակցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի