27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայի հետ պատերազմ չենք ուզում, բայց պատրաստ ենք. Իրաքի վարչապետ

Իրաքի վարչապետ Հայդար Ալ Աբադին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Անկարայի կողմից թուրք-իրաքյան սահմանի մոտ զորքերի ու զրահատեխնիկայի կուտակմանը: Աբադին հայտարարել է, որ Անկարայի նման պահվածքի շարունակության դեպքում Թուրքիան թշնամական կորակեն և համապատասխան վերաբերմունք կցուցաբերեն:

«Թուրքիայի հետ պատերազմ, բախում չենք ուզում: Սակայն եթե նման բան լինի, մենք պատրաստ ենք»,- հայտարարել է Իրաքի վարչապետը: Աբադին ավելացրել է նաև, որ Իրաքի օկուպացումը Թուրքիայի մասնատման պատճառ կդառնա:

Թուրքիայի կողմից Իրաքի սահմանին զրահատեխնիկա կենտրոնացնելուց հետո հայտարարություն է արել նաև Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարող շիայական «Հաշդի շաբի» զինված խմբավորումը, որը հայտնի է Անկարայի հանդեպ ոչ բարեկամական տրամադրություններով:

«Թուրքիայի կողմից եզդիական Սինջար բնակավայրի օկուպացիայի ցանկացած դրսևորում հանդիպելու է իրաքյան «Հաշադի շաբիի» ամբողջական ուժին: Մենք պաշտպանելու ենք մեր հողերը Թուրքիայից»,- ասված է հայտարարության մեջ:

Երեկ թորւքական մամուլում լուրեր տարածվեց այն մասին, որ Անկարայից ու Չանքըրըյից ծանր ռազմական տեխնիկա, այդ թվում տանկեր, անվավոր զրահատեխնիկա և այլ հատուկ տեխնիկաներ են ուղարկվել թուրք-իրաքյան սահմանի` Քիլիս նահանգի Սիլոփի շրջանին հարող հատված:

Այս առիթով մեկնաբանություններ էր տվել Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը` ասելով, որ իրենք պատրաստվում են ցանկացած սցենարի: Վերջինս ավելացրել էր, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ զորք կարող է ուղարկվել Իրաքի Բաշիքա շրջանում գտնվող թուրքական զորակայան:

Հիշեցնենք, որ 2 երկրների միջև լարվածությունը սկսվել էր այն բանից հետո, երբ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական զորաջոկատներն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էին իրաքյան Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում: Թուրքական կողմի պնդմամբ` իրենց զորախումբը նպատակ ունի մարզել իրաքյան Քուրդիստանի զինված ուժերի` Փեշմերգայի զորաջոկատները` «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող մարտերի համար:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ