27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տենց շատ մարդ է խաբնվել իմ հայացքին. նախարար

Գյուղատնտեսության նախարարությանը տրամադրված գումարները 2017 թվականի համար կբավարարի, սակայն գյուղատնտեսական ոլորտին համապատասխան ձևով զարգացնելու համար բավարար չէ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Հարցին, թե չարաշահումներն ինչ կարգի են եղել, քանի որ մամուլում կային հրապարակումներ, ըստ որոնց, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրն էր վերցրել՝ Հովիկ Աբրահամյանի հողերի համար, նախարարը պատասխանեց, թե նախկին դեպքերի համար ինքը որևէ բան ասել չի կարող, քանի որ այն ժամանակ դեպքերին այդքան ուշադիր չի հետևել:

«Ցանկացած բան կարող է լինել Հայաստանում, դրա համար էլ ասում եմ՝ անվանական ուսումնասիրում ենք ցուցակները, որպեսզի հասկանանք՝ ո՞վ է պարտք, ի՞նչ վիճակում է, ուսումնասիրություն անենք և ներկայացնենք»,- շեշտեց Առաքելյանը: Վերջինս պնդեց, եթե բացահայտվի, որ չարաշահումները խոշոր անձինք են եղել, միևնույն է, օրենքի համաձայն կշարժվեն: Դիտարկմանը, որ նախարարի պատասխանը փոքր-ինչ անվստահ էր, արձագանքեց՝ կատակով. «Որտե՞ղ տեսաք անվստահություն, տենց շատ մարդ է խաբնվել իմ հայացքին»: Գյուղատնտեսության նախարարը պատասխանելով հարցին, որ ՀՀ-ում գյուղատնտեսական կորպորացիաները չեն աշխատում, սակայն օրենք ընդունում են և փորձում զոռով առաջ տանել, պատասխանեց, որ ինքը դեմ է զոռով առաջ տանելուն: Նրա խոսքով՝ կողմ է բացառապես բանակցելու ճանապարհով հարցը կարգավորելու եղանակին: «Դուք համաձայն եք չէ՞, որ կորպորացիան լավ է, ու եթե կուզեն միասին աշխատել, ուրեմն՝ գյուղատնտեսությունը կզարգանա, չեն ցանկանա աշխատել, ապա ինչ նախարար էլ գա, միևնույն է, չեն զարգանա: Ուզում են պայքարեն զոռով, բայց զոռովի հարց չէ, այլ գյուղացու ցանկության հարց է, բայց ինքը որպեսզի ցանկանա, պետք է հասկանա, թե ինչի մասին է խոսքը, քանի որ եթե ասենք՝ արի, միացի կորպորացիային, այն դեպքում երբ ինքը չգիտի՝ դա ինչ է, «պռավալի» կգնա»,- նշեց նախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ