Քննարկվել են հայ-իրանական տնտեսական կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Իրանն ունեն ավանդական սերտ, բարեկամական հարաբերություններ և ավելացրել, որ անհրաժեշտ է չսահմանափակվել առկա մակարդակով և շարունակել քայլերը փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու նպատակով: Այդ համատեքստում, Կարեն Կարապետյանը կարևորել է Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի, «Նորավան» […]