17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2016

Անկարայում արգելվել են ամեն տեսակ ցույցերն ու հավաքները

Անկարայի նահանգապետարանը այսօրվանից սկսած մինչև նոյեմբերի 30-ը նահանգում արգելել է բոլոր տեղակի հավաքների անցկացումը: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ ասված է, որ անվտանգության նկատառումներով մինչև նոյեմբերի 30-ը արգելվում են ամեն տեսակի հավաքները, բողոքի ցույցերը, քայլերթերն ու հանրահավաքները: Որոշումը հրապարակվել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության` երկրում ահաբեկչության ռիսկի մեծացման մասին նախազգուշացումներից հետո: Նշվում […]

Աշոտ Մարգարյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Աշոտ Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական։ Մինչ այս պաշտոնը ստանձնելը Աշոտ Մարգարյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի օգնականն էր: Կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում,  Լոնդոնի Համալսարանական Քոլեջի մագիստրատուրայում, Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում: «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու է:  Եվրասիական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի համանախագահը, Երևանյան գրասենյակի […]

Ավտովթարից երիտասարդ է մահացել. նրա դին հայտնաբերվել է մեքենայից դուրս

Արմավիր-Գյումրի ավտաճանապարհին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, տեղի ունեցած ավտովթարից մահացել է Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի 22-ամյա բնակիչ: Երիտասարդ տղայի դին  դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: Ըստ shamshyan.com-ի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի ճանապարհից եւ գլորվելով՝ հայտնվել դաշտում:

Հոկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: ԹԵՄԱ՝ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը. Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը. Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ և երկարատև պատերազամի (Սամվել Բաբայանի վերջին հարցազրույցը). դիվանագիտական ոլորտում երկրի անվտանգության ապահովման հնարավոր քայլերը:

Սիրիական սարսափ․ պատերազմի հետեւանքները երեխաների վրա /վիդեո/

Սիրիական Հալեպի հրետակոծություններից ամենից շատ տուժում են երեխաները։ Փոքրիկ Մախմուտն այդ երեխաներից մեկն է։ 6 տարեկան տղայի միակ երազանքը ոտքի կանգնել է, սակայն նա զրկված է դրանից՝ հրետակոծությունների արդյունքում փոքրիկը կորցրել է ոտքերը։ Տղայի մայրը՝ Մադինան, պատմում է, որ վիրաբույժը լաց էր լինում, քանի որ ստիպված էր կտրել փոքրիկի ոտքերը՝ վնասվածքները չափազանց վտանգավոր էին։ Մանրամասները՝ […]

Բնությունն էլ է լալիս Վահագնի համար.սպանված զինծառայողը հուղարկավորվել է

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հուղարկավորել են Արցախի դիրքերից մեկում հոկտեմբերի 15-ի առավոտյան սպանված 19-ամյա զինծառայող Վահագն Վիրաբյանին: Հուղարկավորությանը մասնակցել են ԶՈւ բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներ: Վահագն Վիրաբյանի սպանության գործով ձերբակալվել է նրա ծառայակիցը: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: «Բնությունն էլ է լալիս Վահագնի համար: նքը արժանավոր […]

Երեւան-Սեւան ճանապարհին ողբերգական վթարից տուժածների թիվը 9 է. ՔԿ

Երեւան-Սեւան ավտոճանապարհին, այսօր՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 08-ի սահմաններում, Գ.Ստեփանյանի վարած «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի 35CT940 համարանիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Երեւան ընթանալիս, ընկել է սահքի մեջ, դուրս եկել […]

«Ձեռքներդ հեռու լոռեցիներից»

ԱԺ արտահերթ նիստում  ԸՕ փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալով` խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ հինգ ոչ իշխանական ուժեր ՏԻՄ ընտրություններում համաձայնագիր ստորագրեցին, ինչը եզակի ու ողջունելի երևույթ էր: Ինչ վերաբերում է Գյումրու ու Վանաձորի ընտրությունների վերաբերյալ ոչ իշխանական ուժերի քննադատություններին, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ընտրություններից դեռ շատ առաջ էին ընդդիմադիր ուժերը սկսել […]

Ղրիմում ցանկանում են Պուտինի արձանը կանգնեցնել /ֆոտո/

«Ղրիմի ռուս համայնքների կոնգրես» հասարակական կազմակերպությունը դրամահավաք է սկսել, որպեսզի Ղրիմում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արձանը տեղադրեն, գրում է “Крыминформ”-ը։ «Մենք ցանկանում ենք մեր կյանքի օրոք Ղրիմում տեսնել մեր ամենահարգված հայրենակցի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արձանը: Նա պատմական սխրանք է արել և Ռուսաստանին է վերադարձրել Ղրիմը, պաշտպանել մեր ներկան ու մեր երեխաների ու թոռների ապագան»,- […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված