Ընտանեկան «մաֆիայի» դեմ պայքարը խառնել է իրար. Հրապարակ
Դպրոցներում ընտանեկան «մաֆիան» վերացնելու մասին վարչապետի հայտարարությունը բոլորին խառնել է իրար։ Այժմ մարզպետարաններում, իրավապահ մարմիններում ընկած ման են գալիս ագգուտակով աշխատողների։ Եվ առավել վտանգի տակ են «թիկունք» չունեցողները, քանի որ նման ընտանիքներ ուսումնական հաստատություններում շատ կան։ Թերթի տեղեկություններով՝ օրերս Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հավաքել է դպրոցների տնօրեններին եւ ասել, որ խուսափեն ագգականներին իրենց մոտ գործի տեղավորելուց, իսկ եթե կան ւսյդպիսիք, անհապաղ ազատվեն։ […]