17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կա մի վայր, որտեղ կարող ենք հաղթահարել անցյալի մեր սխալները

Սխալվելը հատուկ է մարդկանց, և բոլորս ունենք մեր սխալները:

Որոշների համար մենք զղջում ենք, և որոշներն էլ համարում, որ մեր լավի համար են:

Սակայն ճշմարտությունն այն է, որ անցյալն անցյալ է:

Մենք չենք կարող փոխել այն: Բայց կա մի վայր, որտեղ կարող ենք հաղթահարել անցյալի մեր սխալները. դա Աստվածաշունչն է: Բոլորիս համար կարևոր է չկրկնել արդեն մեկ անգամ արած սխալները և սովորել դրանց վրա: Աստվածաշունչը լի է խոսքերով, որոնք կարող են օգնել մեզ՝ գտնելու ճշմարիտ ճանապարհ:

Այսպիսով՝ կանգ մի՛ առեք անցյալի սխալների վրա: Ժամանակն է՝ նորոգելու ձեր հարաբերություններն Աստծո հետ և ազատվելու ձեր մեղքերից: Տերը պատրաստ է ներելու մեր սխալները, այնպես որ մենք էլ պարտավոր ենք ներել ինքներս մեզ:

Ստորև ներկայացնում ենք Աստվածաշնչյան յոթ խոսքեր՝ անցյալի սխալների վերաբերյալ.

«Միմիայն քեզ դեմ մեղանչեցի, չարը քո աչքի առաջին գործեցի. որ դու արդար լինես քո խոսքերումը, և մաքուր լինես քո դատաստանումը» (Սաղմ. 51.4):

«Որովհետև նրանց անօրենությունները ներող կլինիմ, և նրանց մեղքերը և նրանց անօրենություններն այլևս չեմ հիշի» (Եբր. 8.12):

«Առաջինները մի հիշեք. և հին բաները մի մտաբերեք» (Ես. 43.18):

«Եղբարք, ես իմ անձը չեմ համարում, որ հասած լինեմ, բայց մեկ բան կա, ետևի բաները մոռանալով, դեպի առաջի լինողներն եմ նկրտում: Հետևում եմ դեպի նպատակը՝ Աստծո վերին կոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսումը» (Փիլ. 3.13-14):

«Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստված, և ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը» (Սաղմ. 51.10):

«Որովհետև այս բաները ձեզանում մնալով և աճելով դատարկ և անպտուղ չեն անի ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտությունումը։ Բայց նա որ այս բաներն իրան մոտ չունի, կույր է և կարճատես, մոռացած լինելով իր առաջին մեղքերից սրբվելը» (Բ Պետրոս 1.8-9):

«Մի հիշիր իմ մանկության մեղքերը և իմ հանցանքները. այլ քո ողորմության պես հիշիր ինձ քո բարության համար, ով Տեր» (Սաղմ. 25.7):

Թոմաս Փեթերսոն

Աղբյուրը` crossnews.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ