28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ձեռքներդ հեռու լոռեցիներից»

ԱԺ արտահերթ նիստում  ԸՕ փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալով` խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ հինգ ոչ իշխանական ուժեր ՏԻՄ ընտրություններում համաձայնագիր ստորագրեցին, ինչը եզակի ու ողջունելի երևույթ էր:

Ինչ վերաբերում է Գյումրու ու Վանաձորի ընտրությունների վերաբերյալ ոչ իշխանական ուժերի քննադատություններին, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ընտրություններից դեռ շատ առաջ էին ընդդիմադիր ուժերը սկսել ցեխ շպրտել իշխանության վրա, մեղադրել կաշառք տալու մեջ, սակայն ընտրություններն առաջընթաց արձանագրվեց:

Վահրամ Բաղդասարյանը հորդորեց ընդդիմությանը հանգիստ թողնել Գյումրու ու Վանաձորի քաղաքապետերին, նաև երեք ընդդիմադիր քաղաքական ուժերին խնդրեց ուշադիր ուսումնասիրել իրենց ընտրական ցուցակները, թե որքան քաղաքական անձ կա: «Այնքան քաղաքական կամք ունենայիք` ընտրացուցակներում քաղաքական մարդկանց ընդգրկեիք ու մինչ ընտրությունները կոալիցիա կազմեիք, այդժամ կարող էիք պահանջներ ներկայացնել ու մեղադրել, որ խախտվեցին քաղաքական պայմանավորվածությունները: Մեկ ժամվա, մեկ ամսվա քաղաքական ամուսնությամբ դուք չեք կարող խաբել հանրությանը: Քաղաքական աղտոտված ձեռքերը հեռու պահեք լոռեցիներից»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ լոռեցիները ձայն չեն տվել ոչ իշխանական ուժերի երազանքներին, այլ ձայն են տվել ավագանուն, ուստի լոռեցիները դավաճաններ չեն, ու պետք չէ նրանց մեղադրել պայմանավորվածություն խախտելու մեջ:

Վահրամ Բաղդասարյանը չի պատկերացնում, թե ինչպես կարող էին մեկ օրով «ամուսնանալ» երեք քաղաքական ուժեր, որոնք մինչ ընտրությունները միմյանց վրա լուտանքներ էին թափում, իսկ հետո մեղադրում են մարդկանց, որ չտրվեցին այդ ուժերի` մեկ օրվա ամուսնությանը:

Պատգամավորը քննադատեց Գյումրիի ու Վանաձորի ավագանիների ոչ իշխանական անդամների բոյկոտը` կարծիք հայտնելով որ դա մեծ պատասխանատվություն է նրանց ուսերին, որը կարտահայտվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Վահրամ Բաղդասարյանի խոսքով` եթե առաջիկայում ոչ իշխանական ուժերը չկարողանան գտնել այն մարդկանց, ովքեր խախտել էին պայմանավորվածությունը, ապա սկսելու են միմյանց մեղադրել, և անգամ ՀՀԿ-ն չի կարողանալու նրանց հաշտեցնել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ