21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ղրիմում ցանկանում են Պուտինի արձանը կանգնեցնել /ֆոտո/

«Ղրիմի ռուս համայնքների կոնգրես» հասարակական կազմակերպությունը դրամահավաք է սկսել, որպեսզի Ղրիմում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արձանը տեղադրեն, գրում է “Крыминформ”-ը։

«Մենք ցանկանում ենք մեր կյանքի օրոք Ղրիմում տեսնել մեր ամենահարգված հայրենակցի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արձանը: Նա պատմական սխրանք է արել և Ռուսաստանին է վերադարձրել Ղրիմը, պաշտպանել մեր ներկան ու մեր երեխաների ու թոռների ապագան»,- ասված է արձանի տեղադրման կողմնակից մի խումբ Սիմֆերոպոլի բնակիչների նամակում: Ընդհանուր առմամբ՝ արձանի համար անհրաժեշտ կլինի 10 միլիոն ռուբլի։

Արձանը պատրաստվում են տեղադրել Սիմֆերոպոլում մինչև 2018թ-ին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունները: Նախաձեռնության կողմնակիցները կարծում են, որ արձանի տեղադրումը կնպաստի թերակղզում երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ