14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Օգտագործել են Վանուշ Խանամիրյանի անունը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում  քննվող քրեական գործով պարզվել է, որ մի խումբ անձինք իրացրել են Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր։

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ մի խումբ անձինք, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, իրացրել են Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր, որը, իբր, պետք է տեղի ունենար Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում՝ երկու տարբեր օրերի։ Մինչդեռ՝ թատրոնում նման երեկո նշված օրերին ընդհանրապես նախատեսված չի եղել։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ քաղաքացիներին իրացվել են չնախատեսված միջոցառման տոմսեր։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Վարույթն իրականացնող մարմինը դիմում է մեր համաքաղաքացիներին՝ եթե կան անձինք, ովքեր տուժել են  նշված գործողությունների հետեւանքով եւ գնել են Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին  (հասցե` ՀՀ, քաղաք Երեւան,Կոմիտասի 51ա) կամ զանգահարել 077 90 99 90 հեռախոսահամարով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ